Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
EU COVID-19 Solidarity Programme Standing Together |
Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)
Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նյութական միջոցների տրամադրում հոգեբուժական հաստատություններին» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ մայիսի 7-ին Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերին տրամադրեց 1 համակարգիչ, 45 լիտր ախտահանիչ նյութեր, 3600 հատ դիմակ, 60 հատ KN-95 դիմակ և 1800 հատ ձեռնոց։
Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ նյութական միջոցներ են տրամադրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, Ավան հոգեկան առողջության կենտրոնին, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին և Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերին, Արմաշի առողջության կենտրոնին ու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին։
Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «Նյութական միջոցների տրամադրում՝ COVID-19-ի ազդեցությանը փակ հաստատություններում դիմակայելու համար» մրցույթի արդյունքում:
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:
Ծրագրի նպատակն է նպաստել հոգեբուժական հաստատություններում արտաքին աշխարհի հետ կապի և առողջության իրավունքների ապահովմանը՝ համապատասխան տեխնիկական և անհատական պաշտպանության ու ախտահանիչ միջոցների տրամադրման միջոցով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անհատական պատպանության և ախտահանիչ պարագաներ տրամադրել 7 հոգեբուժական հաստատությունների, ինչպես նաև համակարգիչներ և համացանցի մեկ տարվա հասանելիություն՝ հաստատություններից մեկին։
———————
Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։