Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անդամահատումից երեք տարի անց անձը հաշմանդամ է ճանաչվում

August 6, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հաջողության պատմություններ | Նորություններ

 

2021թ․ հունվարի 23-ին Ա․Ա․-ն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում  ստանում է բեկորային վիրավորում։ Նույն օրը Ա․Ա․-ն  հոսպիտալացվում է, ստացած բեկորային վնասվածքների պատճառով ստորին վերջույթները անդամահատվում են։ 2021թ․-ի փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ  Ա․Ա․-ն ոչ պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվում։ Մայիսի 16-ին Ա․Ա․-ն  Միասնական սոցիալական ծառայության կողմից ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, բայց չի ճանաչվում հաշմանդամ։

 

ՀՔԱՎ գրասենյակը / կազմակերպության նախկին փաստաբան Հայկ Հակոբյան/ ստանձնեց Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։ 2022թ․-ի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտավորեցնելու Միասնական սոցիալական ծառայությանը Ա․Ա․-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանել։ Վարչական դատարանի 2023թ․ դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կազմակերպության հայցը բավարարվում է։ 

 

2023թ․-ի հունվարի 13-ին Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկում է կայացված վճիռը։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է ՄՍԾ-ի բողոքը մերժել։ 

 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակեց Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։  ՄՍԾ-ն, չհամաձայնվելով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի որոշման հետ, 2023թ․-ի նոյեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացնում ՀՀ վճռաբեկ վարչական դատարան։ 2024թ-ի մարտի 1-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է կայացնում՝ մերժում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բողոքի ընդունումը։

 

Ավելի քան երեք տարվա պայքարից հետո Ա․Ա․-ի իրավունքները վերականգնվեցին։ 

 

Միասնական սոցիալական ծառայությունը Ա․Ա․ -ին 2024 թ․ հունիսի 7-ին սահմանել է անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն։

 

Դիտումներ՝ 74

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????