Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչպես բարձրացնել աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը. քննարկումներ Կոտայքի մարզում

November 15, 2022

Աշխատանքային իրավունքներ | Տեսադարան

Factor TV-ի ռեպորտաժն անդրադառնում է Արժանապատիվ աշխատանք հիմա՛ Decent Work Now ծրագրի շրջանակում «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով Աբովյանում ՀՔԱՎ-ի նախաձեռնած քննարկմանը։

 

Հայաստանում աշխատանքային իրավունքների ամենատարածված խախտումը՝ աշխատանքային պայմանագրի բացակայությունը, առավել սուր է Կոտայքի մարզում։ 132 գործատուների և 1062 աշխատողների շրջանում անցկացված համապետական հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետությունում աշխատանքային պայմանագիր չի կնքվել հարցվածների 16,7 տոկոսի դեպքում, մինչդեռ Կոտայքի մարզում հարցվածներից 25,6 տոկոսն է նշել, որ չունի աշխատանքային պայմանագիր։ ՀՀ այլ մարզերի համեմատ՝ Կոտայքի մարզն առաջին տեղերում է նաև օրական 8 ժամից ավելի աշխատողների բաշխվածության, արտաժամյա աշխատանք կատարելու առումով։ Այս տվյալներն արձանագրվել են Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի կողմից նախորդ տարի իրականացրած լայնածավալ հարցման արդյունքում։ Ու չնայած ստացված պատկերին՝ Աշխատանքային օրենսգրքի խախտումների մասին ինչպես Կոտայքի մարզում, այնպես էլ ողջ հանրապետությունում քչերն են բարձրաձայնում։ Ծրագրի շրջանակում տրամադրվող անվճար իրավաբանական խորհրդատվության արդյունքներով պարզ է դառնում, որ քաղաքացիները դիմում են ամենատարբեր թեմաներով, բայց հիմնականում խորհրդատվություն ստանալու համար, իսկ բարձրաձայնել խնդրի մասին չեն ուզում։

 

Հայաստանը տարիներ առաջ միացել է Եվրոպական սոցիալական խարտիային՝ պարտավորություն ստանձնելով վերանայել Աշխատանքային օրենսգիրքն ու այն համապատասխանեցնել խարտիայի հոդվածներին։ Դրա շրջանակում Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից մեկը, օրինակ, վերաբերում է կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների՝ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումներին։

 

Աշխատանքային իրավունքի պաշտպանվածության համար գործիքներ ունենք, բայց դրանք լիարժեք ու արդյունավետ չենք կիրառում, նկատում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին էլ դիմումների թիվը գոհացնող չէ։ Լինում են նաև դեպքեր, երբ քաղաքացիները տեսչական մարմնից չստանալով բավարարող արդյունք՝ դիմում են ՄԻՊ գրասենյակ։ Թե քանի նման դեպք է եղել, թվեր չներկայացվեցին, բայց օմբուդսմենին հաճախ դիմում են նաև՝ շրջանցելով կամ պարզապես տեսչական մարմնի գործունեության մասին տեղյակ չլինելով։ Այդպիսի դեպքերում քաղաքացիներն ուղղորդվում են տեսչական մարմին։ Քննարկման մասնակիցները համակարծիք էին՝ իրենց իրավունքներին և դրանց վերականգնման մեխանիզմներին տեղյակ քաղաքացիներն ավելի ակտիվ կլինեն  աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում, ուստի մարզային իրազեկող այս քննարկումների շարքը շարունակական կլինի։

Դիտումներ՝ 18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????