Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում։

 

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք՝ 041 12 33 02։

 

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:

 

Եռամյա ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների  հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված  շահերի պաշտպանության միջոցով: 

 

—————

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ