Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Աջակցություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

October 9, 2023

Right to Freedom of Movement and Residence | Labor Rights | Right to Protection of Health | Activities | Current Announcements | Right to Receive Legal Aid | Legal Support | Legal Support | Rights | Right to Freedom from Torture | Right to Freedom from Discrimination | Right to life | Right to Education | Joint | Announcements | Publications | Press Releases | Right to Property | Right to Social Security

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այս դժվար ժամանակներում, Խտրականության Կոալիցիայի անդամներն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին են: Մենք հավատում ենք համերաշխության և համախմբվածության ուժին, և մեր անդամներն իրենց աջակցությունն ու օգնությունն են առաջարկում բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։

Ստորև կարող եք տեսնել կազմակերպությունների կողմից առաջարկած աջակցության հնարավորությունները․ 👇

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Արցախից բռնի տեղահանված հասարակության առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին տրամադրում է աջակցություն և կազմակերպում վերապատրաստման և վերաինտեգրման ծրագրեր։
✔️ Ժամանակավոր կացարանի տրամադրում․
✔️ Հոգեբանական աջակցություն
✔️ Առողջապահական ծառայություններ․
✔️ Իրավաբանական և փաստաբանական աջակցություն․
✔️ Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ․
✔️ Սննդի փաթեթների տրամադրում
Մանրամասների և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://ngngo.net/.../04/humanitarian_support_karabakh_arm/

 

——————————————————————————————————-----------------------------------------------------------

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բռնի տեղահանված անձանց տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ։

✔️ Իրավական աջակցությունը, ի թիվս այլ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվությունների, ներառելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի աշխատանքային խմբերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը։

Անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը, մեր իրավաբանները կկապվեն ձեզ հետ. https://forms.gle/VzhbczJBwey2PfCF8

✔️ Կարող եք նաև մեզ զանգահարել 077342268 հեռախոսահամարով։

 

—————————————————————————————-----------------------------------------------------------------------

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով Գյումրու համայնքապետարանի հետ, հավաքագրում է պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք համայնքապետարանը բաժանելու է ինչպես կացարաններում, այնպես էլ Գյումրիում վարձով բնակվող ընտանիքներին։

Կազմակերպությունը նաև մասնագիտական խորհրդատվություն է իրականցնում համայնքային մարմինների համար, որպեսզի կարիքի գնահատումը ճիշտ իրականցվի, ինչը կնպաստի հետագայում հասցեական աջակցություն տրամադրելուն՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց։

Ագաթ ՀԿ-ն նաև մատուցում է նաև հետևյալ ծառայությունները՝
✔️ Հայկական ժեստերի լեզվի դասընթացներ՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար,
✔️ Անկախ կյանքի հմտությունների ուսուցում՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար,
✔️ Փոխօգնություն և փափուկ հմտությունների ուսուցում

Հասցե՝ ք․ Գյումրի, Ջամբուլի 8/5
Մշտապես գործում է թեժ գիծ`+374 77 043 042 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։

 

—————————————————————————————-----------------------------------------------------------------------

 

Կանանց Ռեսուրսային Կենտրոնը շարունակում է ✔️ ԱՆՎՃԱՐ իրավաբանական խորհրդատվություն տրամարդել կանանց:

Արցախից տեղահանված կանայք ու աղջիկները սոցիալական և առողջապահական ոլորտերում հանդիպող խնդիրների դեպքում ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն ստանալու համար կարող են կապվել կազմակերպության հետ 093 94 88 86 հեռախոսահամարով:
Գործում է նաև «Viber» ծառայությունը:

Խորհրդատվությունը կիրականցնի փորձառու իրավաբան Նարինե Գրիգորյանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափերով:

 

—————————————————————————————-----------------------------------------------------------------------

 

Փինքը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր Արցախից տեղահանված ԼԳԲՏՔ+ անձանց և հարազատների համար։

✔️ Կազմակերպությունը կարող է ապահովել մարդկանց առաջնային աջակցությունը՝ կեցության, սննդի ու առողջապահական հարցերով։ Հասանելի կլինի նաև ԼԳԲՏՔ+ զգայուն մասնագիտական աջակցությունը և ծառայությունները (սոցիալական աշխատող, հոգեբան, իրավաբան)՝ ներառյալ ուղղորդումները համապատասխան կառույցներին։

Սոցիալական աջակցության հարցով կարող եք կապ հաստատել Փինքի թեժ գծով՝ 033 5220533, կամ գրել կազմակերպության էլ․ հասցեին՝ info@pinkarmenia.org:

 

—————————————————————————————-----------------------------------------------------------------------

 

✔️ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Կարևոր է բուժման հասանելիությունն ու դրա շարունակական ապահովումը, այդ իսկ պատճառով, եթե ունեք կամ առաջիկայում կունենաք խնդիրներ կապված ՀՌՎ դեղորայքի հասանելիության հետ, ապա կարող եք կապ հաստատել կազմակերպության հետ 098 663-383 հեռախոսահամարով կամ info@realwrp.org էլ հասցեով։ 

views: 444

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color