Other | Activities | Reports|Information Papers|Brochures | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | State Institutions | Own | Right to Seek and Receive Information | Activities of Local Self-Government Bodies | Civilian Oversight and Monitoring
Ընդհանուր առմամբ 2018թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուղարկել է 1199 գրություն, որոնցից 397-ը ուղղված են եղել պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին տեղեկատվական հարցումների մեծ մասն ուղղված է եղել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին (29 %): Սակայն եթե 2017-ին այս շարքում հաջորդ երկու կառույցները զինկոմիսարիատներն ու սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցներն են, ապա 2018-ին պատկերը փոխվել է . տեղեկատվական հարցումների 22 %-ն ուղղված են եղել Վանաձորի դպրոցներին, 10 %-ը՝ ՀՀ դատախազությանն ու ստորաբաժանումներին:
Հարցումներին պատասխանելու առումով «ամենապարտաճանաչ» կառույցների շարքում կրկին սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցներն են, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք իրենց ուղղված հարցումներին ամենաշատն են ժամանակին պատասխանել: 2018-ին այս շարքին ավելացել են նաև Վանաձորի դպրոցները. 90 հարցումներից 80-ին պատասխանել են ժամանակին:
Եթե 2017-ին սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները այս շարքում հայտնվել էին 46 հարցումներից 44-ին ժամանակին պատասխանելու շնորհիվ, ապա 2018-ին՝ այս կառույցները ժամանակին են պատասխանել նրանց ուղղված բոլոր 17 հարցումներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաշատ ուշացած պատասխան տրամադրած/ առհասարակ պատասխանած չտրամադրած կառույցը. համեմատության համար նշենք, որ 2018-ին մոտ 5 անգամ նվազել է ՊՆ-ի չպատասխանած գրությունների տեսակարար կշիռը:
Ամփոփելով՝ 2018թ․ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 397 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» են ստացվել 348 հարցման պատասխան (87,65%), ուշացված՝ 41 հարցման պատասխան (10,3%), և 8 հարցման պատասխան չի ստացվել (2,01%):
Համեմատության համար նշենք, որ 2017թ․ ուղարկված 401 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» են ստացվել 305 հարցման պատասխան(76,05%), ուշացած՝ 54 հարցման պատասխան (13,46%), և 42 հարցման պատասխան չի ստացվել (10,5%):
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ