Other Courses | Activities | Job and training opportunities | Capacity Building | Announcements
Նեսեհնուտի չեխական հասարակական կազմակերպությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ հրավիրում է մասնակցելու 2019 թ․ սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայանալիք քաղաքացիական բարքեմփին։ Այն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Բարքեմփին մասնակցելու են շուրջ 100 քաղաքացիական և հասարակական ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ոչ միայն Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ուկրաինայից։
Հայաստանից ընտրվելու են 20 մասնակցիներ։
Բարքեմփի շրջանակում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու և սովորելու քաղաքացիական արշավների և միջոցառումների կազմակերպման նորարարական գործիքներ, կիսվելու ձեր նախաձեռնությունների փորձով և հաջողության պատմություններով։
Մանրամասները՝ ռուսերեն և անգլերեն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ռուսերեն կամ անգլերեն, մինչև 2019 թ․ օգոստոսի 4-ը։
Ընտրության արդյունքների մասին կտեղեկացվեք մինչև օգոստոսի 18-ը։