Աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մշակույթը Հայաստանում դեռևս ձևավորված չէ, ուստի որոշակի վերապահումով կարելի է խոսել դրա զարգացման կամ խթանման մասին: Խնդիրը ոչ միայն օրենսդրական է կամ կիրառական, այլ նաև մշակութային, սոցիալ-հոգեբանական, ինչպես նաև ներկայումս Հայստանում առկա Արհեստակցական միությունների ռեակտիվ, որոշ դեպքերում էլ պասիվ և ոչ թափանցիկ գործելաոճն է:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի այս փաստաթղթի մշակմանը մասնակցել է նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։