Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկանք 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց․ զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ

April 3, 2018

Reports|Information Papers|Brochures | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը:

Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ-ին հրապարակեց «2016 թ.  ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը, իսկ 2017 թ-ի ապրիլի 25-ին՝   «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» թեմայով տեղեկանքը։

Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ  զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:

Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին,  զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին:

Տեղեկանքը՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ

 

views: 317

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color