April 25, 2017
Reports|Information Papers|Brochures |
Publications
Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացրել է 2016թ․ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների ընթացքում մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն, որի արդյունքները 2016թ․ նոյեմբերի 16-ին ներկայացվեցին «2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի ձեւով:
Սույն տեղեկանքում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանց հետեւանքով մարդու իրավունքների խախտումների, բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության կողմից՝ իր պարտականությունների կատարմանը։
Ամփոփելով զեկույցում ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների կողմից իրականացրած գործողությունները՝ արձանագրում ենք.
- Ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ զոհվածների մահվան հանգամանքներին վերաբերվող հարցերով որևէ հանրային քննարկում չկազմակերպվեց՝ ոչ ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերով հանձնաժողովի, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել զինվորական տեխնիկայի ոչ պատշաճ պատրաստվածության, անորակ վառելիքի մատակարարման, սպառազինությունների, զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերի, նաեւ ռազմական գործողությունների ընթացքում կոնկրետ իրավիճակներում զինամթերքի մատակարարման խափանումների, պաշտպանության նպատակով տարիներ շարունակ բյուջետային միջոցների իրացման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված լուրջ կասկածների, զինծառայողների զոհվելու հանգամանքների, զինծառայողների մարդու իրավունքների խախտումների փաստերով:
- Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների, դրանց հանգեցրած պատճառների, այդ թվում՝ զինվորական հրամանատարության ոչ պատշաճ ղեկավարության, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայության կամ դրանց ժամանակին չմատակարարման, զինտեխնիկայի տեխնիկական անսարքության, ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման եւ այլ քրեորեն հետապնդելի գործողությունների հետեւանքով պատշաճ քննություն չի իրականացվել իրավապահ մարմինների կողմից:
- Գոյություն ունի ակնհայտ հակասություն 2016 թ.-ի ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների տիրապետման տեսակետից մի կողմից ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի տեղեկությունների միջեւ, եւ մյուս կողմից նրանց և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պահվածքի միջեւ: Արդյոք այս խնդիրն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պաշտոնանկման հիմնական պատճառը՝ հայտնի չէ: Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ նույնպես հանրությունը չստացավ պատշաճ տեղեկատվություն:
- Ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ արձանագրված սոցիալական արդարության աղաղակող խախտումների վերացման ուղղությամբ մինչ օրս իշխանությունների կողմից որեւէ ծրագիր չի մշակվել, որևէ գործողություն չի իրականացվել:
- Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունների և փաստերի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել: Հանրությանը չի ներկայացվել ԶՈՒ-ում պաշտոնանկությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում: Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել զինծառայողների մահվան և դրանց հանգեցրած հանցավոր բացթողումների ու անգործության համար:
Տեղեկանքն՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ
views: 293