Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հնչեղություն ունեն նաեւ սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանությանը միտված դատերը

February 8, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության խնդիրները Հայաստանում» ամփոփիչ հաշվետվությունն է ներկայացրել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը:

 

Սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից անցյալ մեկ տարում՝ 2019 թվականի ընթացքում իրականացվել է 7  դատական եւ 8  արտադատական գործերով շահառուների իրավունքների պաշտպանություն։ Նշված գործերից մեկ դեպքում գրասենյակը շահառուի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է դեռեւս 2015 թվականից, երեք դեպքերում՝ 2017 թվականից, մեկ դեպքում՝ 2018 թվականից։

 

Հաշվետվության համաձայն՝ «Սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակ ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում վերհանվել են այնպիսի էական խնդիրներ, որոնք կարեւոր նշանակություն ունեն սոցիալական ապահովության իրավունքի ապահովման համար»։

1.Չվճարված կենսաթոշակի գումարների վճարման սահմանափակումներ,

2.Չաշխատող ծնողների (որդեգրողերի, խնամակալների) նկատմամբ հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ հաշմանդամության 1-ին խումբ ունեցող անձանց խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու սահմանափակումներ,

3.Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման գործընթացում երեխայի ծնողների համար հավասար հնարավորությունների չապահովում,

4.Սահմանային տարիքը լրանալուց հետո զինծառայության ներգրավված զինծառայողների ստաժի հաշվարկը,

5.Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում չտրամադրելը,

6.Իրավասու պետական մարմինների կողմից անձին իր իրավունքների իրացման մասին տեղեկատվություն չտրամադրելը։

 

2019 թվականի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ  չվճարված կենսաթոշակի գումարների վճարման վերաբերյալ ստացվել էր երկու բողոք։ Ըստ ներկայացված բողոքների՝ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չստանալու արդյունքում դադարեցվել էր կենսաթոշակառուների կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Որոշ ժամանակ անց անձը կրկին վերականգնել է իր կենսաթոշակ ստանալու իրավունքը, սակայն սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի կողմից մերժվել էր կենսաթոշակառուի կողմից ներկայացված անցած ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակի վճարման մասին դիմումը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված դիմումներում տեղ են գտել նաեւ չաշխատող ծնողների (որդեգրողների, խնամակալների) դեպքում հաշմանդամ երեխային կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը միայն անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվարկելու իրավական խնդիրը։ Այս հարցում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք իրավապաշտպան կառույցի գնահատմամբ՝ կարող են լուծվել, եթե ընդունվեն հետեւյալ առաջարկները:

 

Մասնավորապես. «Ստեղծված իրավիճակում հաշմանդամ երեխա խնամող ծնողը (որդեգրողը, խնամակալը) կամ 18 տարին լրացած 1-ին խումբ հաշմանդամություն ունեցող անձին խնամող խնամակալը, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են վերջիններիս խնամքն իրականացնելուն,  կենսաթոշակի անցնելիս կարող են ունենալ էական խոչընդոտներ՝ կապված անհրաժեշտ աշխատանքային ստաժի առկայության հետ՝ այն պատճառաբանությամբ, որ հաշմանդամ երեխային կամ 18 տարին լրացած 1-ին խումբ հաշմանդամություն ունեցող անձին խնամելու համար ուղղակիորեն հնարավորություն չեն ունեցել աշխատելու, իսկ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 25 տարվա աշխատանքային ստաժը չի կարող առկա լինել այն պատճառով, որ նույնիսկ եթե դիտարկենք, որ անձը կենսաթոշակի նշանակման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժի հիմքերից ունի միայն հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածը հաստատող փաստաթղթեր, այն չի կարող ամբողջությամբ հաշվվել, քանի որ օրենքով նախատեսվում է այդ ժամանակահատվածի հաշվառում ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը տեւական ժամանակ է, ինչ զբաղվում է Կազմակերպություն դիմած քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանությամբ»:

 

Իրավապաշտպան կազմակերպությանը հասցեագրված մեկ այլ բողոքով քաղաքացին հայտնել էր, որ իր երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքի իրացման պայմաններում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունն իր համար ստեղծել է խոչընդոտներ՝ կապված ի հաստատումն իր կողմից իր երեխայի փաստացի խնամքի իրականացման՝ դատարանի համապատասխան որոշման ներկայացման պահանջի հետ. «Դիմողի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ երեխաների ծննդյան վկայականներում մայրը սյունակում նշված են տարբեր անձինք, որի արդյունքում պահանջվել է ներկայացնել փաստացի իր խնամքին գտնվող երեխայի խնամքի իրականացումը հավաստող դատական ակտ առ այն, որ դատական կարգով հաստատված է այն փաստը, որ երեխայի մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է  ծնողական իրավունքները եւ պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները եւ պարտականությունները) եւ անչափահաս տարիքում երեխայի խնամքը (երեխայի դաստիարակությունը, նրա իրավունքների եւ շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը»:

 

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է սոցիալական ապահովության իրավունքի անարգել իրացումն ապահովող երաշխիքների ստեղծման պոզիտիվ պարտավորություն իր կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի, այդ թվում նաեւ՝ «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային»: Խարտիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է պաշտպանել եւ ապահովել այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի, տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու եւ այդ կազմակերպություններին միանալու, կոլեկտիվ գործարքների կնքման, երեխաների եւ երիտասարդների պաշտպանվածության, աշխատող կանանց մայրության պաշտպանվածության, երեխաների եւ երիտասարդների սոցիալական, իրավական եւ տնտեսական պաշտպանվածության, մյուս վճարովի աշխատանքով զբաղվելու եւ միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների պաշտպանվածության եւ օգնություն ստանալու իրավունքը:

aravot.am

 

Վերլուծության ամբողջական տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

views: 426

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color