Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Covid-19 համավարակն ազդել է խոսքի ազատության վրա․ Հայաստանը` Human Rights Watch-ի զեկույցում

February 16, 2021

Library

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Human Rights Watch-ն ահազանգում է՝ Covid-19-ի պատրվակով մի շարք երկրներում իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը։ Համաձայն զեկույցի՝ առնվազն 83 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, խախտվել են խոսքի և հավաքների ազատության իրավունքները։

 

Հակահամաճարակային քայլերը քննադատելը կամ այլ քաղաքական և հասարակական հարցերով դիրքորոշում հայտնելը և հավաքներ անցկացնելը դարձել են հետապնդումների, ձերբակալությունների, սպանությունների պատճառ մի շարք երկրներում։ Ռիսկի խմբում են ինչպես լրագրողները, քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմությունն, այնպես էլ բուժաշխատողները, բլոգերները, նկարիչները։

 

Human Rights Watch-ի փոխտնօրեն Ջերի Սիմփսոնի խոսքերով՝ այս ամենը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խոսքի ազատությունը՝ ոչնչով չօգնելով համավարակի դեմ պայքարում։ Ստացվում է, որ իշխանությունների պատճառաբանումները, թե սահմանափակումներն օգնում են համավարակի դեմ պայքարում, չեն համապաստասխանում իրականությանը։

 

Ահա թե ինչ է արձանագրում Human Rights Watch-ի զեկույցը․

 

Հայաստանի և ևս 23 երկրների իշխանությունները համավարակի համատեսքտում ընդունել են ոչ ճշգրիտ օրենքներ, որոնք ենթադրում են պայքար՝ համավարակի մասին ֆեյք տեղեկատվության դեմ, սակայն օրենսդրական անճշտությունները կարող են դառնալ ճնշումների գործիք իշխանությանը ոչ ցանկալի սուբյեկտների համար։

 

Հայաստանում և առնվազն 32 երկրում իշխանություններն սպառնացել են իրենց մարտավարությունը քննադատողներին քրեական և վարչական պատասխանատվությամբ։ Սահմանափակվել է նաև բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Արգելափակվել են ԶԼՄ-ների գրառումներ կորնավիրուսի մասին, որոշ դեպքերում՝ նաև ԶԼՄ-ներ։

 

ՀՔԱՎ-ն արդրադարձել է այդ խնդրին և արձանագրել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է  մինչ այդ արտակարգ դրության ռեժիմի կիրառված փորձի հիման վրա և պատշաճ մոտեցումներ չի ամրագրել արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների սահմանափակումների համաչափության և իրավաչափության հարցերին, արտակարգ դրության պայմաններում կառավարման, որոշումների ընդունման խնդիրներին:

 

Ընդգծենք, որ մարդու իրավունքներն ամրագրող միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը թույլատրում են խոսքի և հավաքների ազատության սահմանափակումներ միայն այն դեպքում, երբ դա բխում է օրենքից, անհրաժեշտ է և համաչափ է օրինական նպատակն իրականացնելու համար, օրինակ՝ ինչպես պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության պահպանման դեպքում։ Խոսքի և հավաքների ազատության սահմանափակումը կիրառելի է նաև այն պարագայում, երբ պահաջ է ներկայացված այլ անձանց իրավունքներն ու վարկանիշը հարգելու և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու վերաբերյալ։

 

Շատ կարևոր է, որ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում համաչափ լինի նպատակին և չկիրառվի մարդկանց իրավունքները ոտնահարելու համար։

 

Արտակարգ դրության ժամանակ, երբ վտանգված է մարդկանց կյանքը, իշխանությունները կարող են որոշակիորեն սահմանափակել խոսքի և հավաքների ազատությունները։ Դրա համար իշխանությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, մանրամասն և համապարփակ ներկայացնի սահմանափակումներն ու դրանց անհրաժեշտությունը, սահմանի դրանք օրենքով և գործածության ժամկետներ մշակի։ Եվ վերջում՝ պետք է պաշտոնապես հայտարարվի, որ պետությունը որոշակի ժամանակով հետ է կանգնում ՄԱԿ-ի պարտավորություններից։ Սակայն գործնականում տեսնում ենք, որ խախտումներ արձանագրած 83 երկրից միայն 44-ում է հայտարարվել արտակարգ դրություն։ Դրանցից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել խոսքի և հավաքների ազատության մասին վերապահումների մասին, ինչը թույլ է տվել իշխանություններին զերծ մնալ միջազգային վերահսկումից, որը կարող էր հետ պահել պաշտոնական դիրքի չարաշահումներից։

 

Ստացվում է՝ նշված երկրների իշխանությունները գործել են դիտավորությամբ՝ զրկելով միջազգային մարմիններին վերահսկողության հնարավորությունից և գործելով բացառապես իրենց ձեռնտու տարբերակով։

 

Պետություններն ունեն նաև միջազգային պարտավորվածություն՝ ապահովել ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը բնակչության առողջության վտանգների վերաբերյալ՝ ներառյալ վտանգների կանխարգելումն ու կառավարումը։ Անհամաչափ սահմանափակումները կարող են խոչընդոտել Covid-19-ի մասին կեղծ պատկերացումների դեմ պայքարը՝ տեղ ազատելով դավադրապաշտական տեսությունների, անարդյունավետ ու վտանգավոր բուժումների և այլ կեղծ տեղեկատվության համար։

 

Ըստ Ջերի Սիմփսոնի՝ մահացու համավարակի դեմ պայքարը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել որպես այլակարծությունն ու խոսքի ազատությունը ճնշելու մեխանիզմ։

 

Քաղաքացիական հասարակությունը լիահույս է, որ 2021 թվականի փետրվարի 22-ին մեկնարկող ՄԱԿ-ի խորհրդի նիստին Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հանդես կգա մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ապահովման կոչով։

 

Բնօրինակը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ

hrw.org

views: 123

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color