Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Երեխաները կարող են աշխատել, բայց ոչ դասի ժամին․ աշխատանքային իրավունքների վերաբերյալ քննարկում՝ Գավառում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

August 16, 2023

Labor Rights | Activities | Legal Support | Law Enforcement Practice Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Աշխարհում շուրջ 160 մլն երեխա ներգրավված է որևէ աշխատանքում։ Աշխարհի ամենաաղքատ երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը զբաղվում է աշխատանքով։ Սրանք ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալներն են։ Հայաստանը թեև չի դասվում աղքատ երկրների շարքին, այնուամենայնիվ, այստեղ ևս երեխաների աշխատելու դեպքերը քիչ չեն։ Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակներում APR գրուպի իրականացրած հարցման ընթացքում 8 անձ նշել է ընտանիքի անչափահաս անդամի աշխատանքի մասին։ Նրանցից ամենափոքրը 11 տարեկան է։

 

Թեև երեխաների աշխատանքն օրենքով արգելված չէ, այնուամենայնիվ, Աշխատանքային օրենսգրքի վերջին՝ լայնածավալ փոփոխություններով սահմանվում է․ մինչև 18 տարեկան աշխատողները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս` այսինքն՝ ոչ կրթական պրոցեսի հաշվին։ Այս փոփոխություններով նաև կրճատվել է անչափահասների աշխատանքի առավելագույն տևողությունը։ Այս մասին Գավառում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց Աշխատանքային օրենսդրության վերլուծություն իրականացնող մասնագետ Հայկ Հակոբյանը։

 

Բացի այդ, լրացվել է նաև անչափահասների աշխատանքի արգելքի վերաբերյալ կարգավորումը։ Հստակեցվել է, թե ինչ աշխատանք չեն կարող անել երեխաները։

 

«Մինչև 18 տարեկան անձանց արգելվում է ներգրավվել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, ծխախոտի, հոգեմետ նյութերի, ծխախոտի փոխարինիչների, սարսափ բովանդակող հրատարակությունների, նմանատիպ ֆիլմերի և այլ ինչպես դրանց գովազդում, այնպես էլ դրանց ուղղված աշխատանքներում»,- նշում է Հակոբյանը։

 

Ներդրվել է նաև փորձնակության ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններում սովորող կամ նոր ավարտած անձանց աշխատանքային փորձ ձեռք բերել։

 

«Փորձաշրջանի ժամանակ էլ աշխատողն ունի միևնույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ-որ առանց փորձաշրջանի։ Այսինքն՝ ցանկացած պարագայում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձ և պարտավոր է աշխատողին աշխատեցնել ոչ ավելի, քան նորմալ աշխատաժամանակը՝ այսինքն՝ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով»,- մանրամասնեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլոն Մանասերյանը։

 

Գեղարքունիքի մարզում աշխատանքային իրավունքների քննարկմանը մասնակցում էին մի խումբ երիտասարդներ և դպրոցականներ, որոնք հետաքրքրված էին նշված փոփոխություններով։ Քննարկման ժամանակ Մանասերյանը մարզաբնակ երիտասարդներին ներկայացրեց նաև աշխատանքային պայմանագիր ունենալու և օրինական դաշտում աշխատելու կարևորությունը։

 

«Ցանկացած պարագայում, երբ մենք ունենք չգրանցված աշխատանք, նույնիսկ այն դեպքում, երբ այդ աշխատավարձն ավելի գայթակղիչ է, քան գրանցված լինելու դեպքում, խնդրում եմ հիշել, որ դրանով մենք առաջին հերթին վնասում ենք ինքներս մեզ, մեր պետությանը, անվտանգային համակարգին, որովհետև ամեն ինչ սկսվում է դրանից՝ մեր սոցիալական պատասխանատվությունից»,- նշեց Մանասերյանը։

 

Նրա խոսքով՝ արհմիությունը հենց այն միջոցն է, որով կարելի է պաշտպանել աշխատանքային իրավունքները։

 

«Արհմիության առաքելությունը բոլորովին էլ քեֆեր անելը չի, և մարտի 8-ի նվեր տալը չի։ Արհմիությունը շատ կարևոր առաքելություն ունի․ ներկայացնելու, պաշտպանելու և առաջ մղելու աշխատողների շահերը։ Սա է իրական առաքելությունը: Մոռացեք՝ ինչ էին պատմում ձեր տատիկ-պապիկները արհմիությունների մասին։ Արհմիությունները հիմա են»։

 

Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ փոփոխություններն աշխատանքային օրենսգրքի այս փոփոխություններից դուրս են մնացել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը բացատրեց․ նախատեսում են նաև փոփոխություններ արհմիությունների մասին և գործատուների միության մասին օրենքներում, որոնք կնախատեսեն փոփոխություններ աշխատանքային օրենսգրքի սոցիալական գործընկերության հատվածում։

 

Փոխնախարարի խոսքով՝ Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախնական տարբերակն արդեն կա, իսկ գործատուների միության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը կլինի առաջիկայում։ Այն կքննարկվի գործատուների միությունների հետ։

 

Աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է այս տարվա մայիսին։ Այն ուժի մեջ կմտնի մի քանի օրից՝ հուլիսի 31-ին։ «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են մարզային քննարկումները՝ տեղեկացնելուվ Հայաստանի քաղաքացիներին կատարված փոփոխությունների և իրենց աշխատանքային իրավունքների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 


Ամբողջական հոդվածը՝  © factor.am

views: 179

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color