Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 7 տարի անց․ գործը դեռ Եվրադատարանում է

January 12, 2022

Avetisyan family | Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

7 տարի առաջ այս օրը Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց իսկ տանը սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են Եվրոպական դատարանի վճռին։

 

«Մենք՝ որպես Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ դիմել էինք Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։ Դիմում ենք ուղակել, սակայն որևէ նորություն չկա», -ասաց Արթուր Սաքունցը։



Նա նշեց, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովից որևէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ որտեղ է կրում պատիժը։ «Մենք մի անգամ դիմել էինք, ոչինչ չէին ասում, հայտնի չէ՝ պատիժ կրո՞ւմ է, չի՞ կրում, ողջ է, թե ոչ, ոչ մի բանից տեղյակ չենք, նրան տեղափոխեցին Ռուսաստան, միայն այսքանը գիտենք»,-ասաց Արթուր Սաքունցը։ Նա նշեց, որ Ավետիսյանների սպանությունը չբացահայտված է․ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի ընթացել, չի բացահայտվել իրական հանցագործություն կատարած անձը և շարժառիթը։ «Եթե շարժառիթը բացահայտված չէ, չի կարող հանցագործությունը համարվել բացահայտված»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ի լուսադեմին։ Սպանվել էին Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, հարսը՝ Արաքսյա Ավետիսյանը և երկու մանկահասակ երեխաները՝ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանները։ Նրանց սպանության մեջ մեղավոր ճանաչվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի օգոստոսի 23-ին նրան դատապարեց ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ։

 

Ամբողջ դատավարությունն ընթացավ ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ վճռի հրապարակումից հետո Պերմյակովին տեղափոխեցին ՌԴ։ Ըստ ՌԴ արդարադատության նախարարության տեղեկատվության,՝ նա պատիժը կրում է ՌԴ-ի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

factor.am

views: 101

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color