Other Courses | Activities | Capacity Building | News
2024թ․-ի դեկտեմբերի 23-ին ՀՔԱՎ գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի նպատակն էր վերապատրաստել գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են իրավապաշտպանությամբ՝ մասնավորապես առնչվում են ապաստանների և փախստականների կարգավիճակի խնդիրներին։
Դասընթացը վարել է հայտնի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը։ Վերապատրաստման առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են միջազգային կոնվենցիաներով ամրագրված փախստականների կարգավիճակին, իրավունքներին, վերջիններիս խոշտանգման սպառնալիքներին։ Երկրորդ հատվածը նվիրված է եղել ներպետական վարույթների իրականացմանը և չհաջողելու դեպքում ՄԻԵԴ դիմելու ընթացակարգին։