Activities | Reports|Information Papers|Brochures | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | Publications | State Institutions | Own | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring
Զեկույցում տեղ են գտել այն համակարգային խնդիրները, որոնք թե´ նախկինում, թե´ այժմ հանգեցնում են զորակոչիկների իրավունքների խախտմանը, ինչպես նաև վերլուծություններ՝ արված Կազմակերպությանը դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որի հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչև 2018 թվականի ապրիլի 21-ը, մշակել է առաջարկություններ, սակայն հնարավորություն չի ունեցել այն ներկայացնելու՝ պայմանավորված ՀՀ Կառավարության կողմից 2018 թ. ապրիլի 12-ի թիվ 404-Ն որոշմամբ արդեն ընդունած լինելու հանգամանքով: Մինչ հանրային քննարկման ժամանակահատվածի ավարտը՝ որոշման ընդունումը ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է 2018 թ. ամառային զորակոչը պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այնուամենայնիվ իր առաջարկները Կազմակերպությունը ներկայացրել է դրանից հետո: Կազմակերպության ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ ՀՀ Բարեվարքության եւ մարդու իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ: Աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՊՆ և նրա ենթակայության ներքո գտնվող մի շարք կառույցների ներկայացուցիչների և մասնագետների հետ՝ Կազմակերպության վերլուծությունը քննարկելու և առաջարկների ուղղությամբ ՊՆ կարծիքները ներկայացնելու նպատակով:
2017 թ. օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպությունը ներկայացրել էր 7 առաջարկություն: Դրանցից ամբողջությամբ ընդունվել էր 1-ը, մասամբ՝ 4-ը: 2 առաջարկություն չի ընդունվել: Ներկայացված առաջարկներին կարելի է ծանոթանալ նախորդ զորակոչերի վերաբերյալ Կազմակերպության զեկույցում:
Արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես.
Այս ամենի հետևանքով մեծանում է մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում զինծառայությանը՝ զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների օբյեկտիվության վրա:
2018 թ․-ի ձմեռային և 2019 թ․-ի ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմել է 105 քաղաքացի, որից 94-ը՝ զորակոչիկ՝ 32 (2018թ.) և 62 (2019թ.), 10-ը՝ նախազորակոչային տարիքի զինվորական հաշվառման ենթակա անձ՝ 1 (2018թ.) և 9 (2019թ.), ինչպես նաև՝ զորակոչվող բժշկական կազմի 1 սպա։
Հարկ է նշել, որ նախորդ՝ 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի համեմատ, 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերին դիմողների թիվն ավելացել է 11%-ով:
65 քաղաքացու (ավելի՝ քան 61%) խնդիր վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացման, ինչպես նաև բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելուն,
11 քաղաքացի (ավելի՝ քան 10 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու եւ ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների հետ կապված,
10 քաղաքացի (ավելի՝ քան 9 %) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի /ընտանեկան դրության բերումով, առողջական վիճակի պատճառով եւ ուսումը շարունակելու նպատակով/, ինչպես նաև օրենքով սահմանված իրենց իրավունքների վերաբերյալ հարցերով,
7 քաղաքացի (ավելի՝ քան 6 %-ը) սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով, և 1 քաղաքացի, ով հանդիսանում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ, դիմել է ՀՀ ՊՆ-ի հրամանով «բուժծառայության լեյտենանտ»-ի կոչման օրինականության բողոքարկման հարցով:
Կազմակերպություն դիմած 10 նախազորակոչիկների/զինվորական հաշվառման ենթակա անձանցից 5-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բուժզննության իրականացման և առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելուն, 2-ը դիմել են երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու և ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների մասին խորհրդատվության նպատակով, 2-ը՝ ՀՀ օրենքներով սահմանված տարբեր ընթացակարգերի, 1-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու և հաշմանդամության խումբ ստանալու ընթացակարգերի հարցերով: Նշված բոլոր 10 անձանց Կազմակերպության կողմից տրամադրվել է բանավոր իրավական աջակցություն:
Իրավական աջակցության արդյունքում 94 զորակոչիկներից՝
Հարկ է նշել, որ բացի 2018 թ.-ի ձմեռային և 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում դիմած զորակոչիկներից՝ Կազմակերպությունը նշված ժամանակահատվածում շարունակել է զբաղվել նախկինում՝ 2018 թ. ամառային զորակոչի ժամանակ և դրանից առաջ դիմած 24 զորակոչիկների գործերով, ովքեր, համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտության արդյունքների հետ, բողոքարկել են իրենց պիտանիության մասին որոշման օրինականությունն՝ ըստ վերադասության (6 գործ) կամ դատական կարգով (10 գործ)։ Նշված 10 դատական գործերով, մինչ զորակոչիկների վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումները դատական կարգով բողոքարկելը, Կազմակերպությունն այդ որոշումները նախ բողոքարկել է վերադասության կարգով։
Նախկինում՝ 2018 թ․ ամառային զորակոչի և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում դիմած 24 զորակոչիկներից՝
Գրավոր իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպությունը գրություններ (տեղեկատվության հարցումներ, դիմումներ, բողոքներ) է ուղարկել ՀՀ ՊՆ-ին և այլ մարմիններին։ Բացի սրանից՝ Կազմակերպության աջակցությամբ որոշ զորակոչիկներ իրենց անունից դիմումներ կամ հարցումներ են ուղարկել տարածքային զինկոմիսարիատներ կամ ՀՀ Զինկոմիսարիատ։
2 զորակոչերի ընթացքում Կազմակերպությունը կազմել և ուղարկել է ընդհանուր առմամբ 58 դիմում կամ տեղեկության հարցում (ներառյալ՝ նախորդ զորակոչերին դիմած զորակոչիկների խնդիրներով):
Բացի վերոնշյալ գրություններից՝ Կազմակերպության աջակցությամբ 6 զորակոչիկների անունից կազմվել են դիմումներ՝ ուղղված Կենտրոնական բժշկական հանձնաժողովին։
Զեկույցում ներկայացված է նաև գրությունների թիվն՝ ըստ հասցեատերերի, դրանց տրված պատասխանների բովանդակային և ժամկետների պահպանման վիճակագրությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այժմ դատական կարգով բողոքարկում է 2016-2019 թթ. Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 9-ի վերաբերյալ կայացված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները, զինծառայությանը նրանց պիտանիության օրինականության հարցը և տրամադրված սպայական կոչման օրինականության հարցը։
9 զորակոչիկներից 1-ի գործով Կազմակերպությունը ներկայացրել է 2 պահանջ: Այսինքն՝ 9 զորակոչիկների վերաբերյալ առկա է 10 դատական կարգով բողոքարկվող գործ:
Նշված 10 դատական գործերից 1-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության, 1-ը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության, 7-ը՝ ՀՀ Վարչական և 1-ը՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններում։
12 զորակոչիկների վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումները բողոքարկվել են ըստ վերադասության։
Հարկ է նաև նշել, որ 2011-2019 թթ. ընթացքում առողջական խնդիրների կապակցությամբ զինծառայությունից վաղաժամ զորացրված 55 պարտադիր ժամկետային զինծառայողներ դիմել են Կազմակերպությանը։ Նրանցից 27-ը Կազմակերպություն են դիմել վաղաժամ զորացրվելուց հետո, 28-ը վաղաժամ զորացրվել են զինծառայության ընթացքում՝ Կազմակերպություն դիմելուց հետո։
Այժմ Կազմակերպությունը դատական կարգով պահանջ է ներկայացրել՝ զինծառայությունից վաղաժամ զորացրված 2 զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով։
Զեկույցում տեղ են գտել նաև 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների հետ իրականացված հարցումների ամփոփ տվյալները: Հարցումներն անցկացվել են 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի գործընթացի, զորակոչիկների խնդիրների բացահայտման և սեփական իրավունքներին իրազեկվածության մակարդակը պարզելու նպատակով: Կազմակերպությունը հարցումներ է անցկացրել 2 զորակոչերին դիմած 16 զորակոչիկների, համապատասխանաբար՝ 10 և 6 զորակոչիկների հետ։ Ըստ այդմ՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար ոչ բոլորն են անձամբ, պատշաճ կերպով՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցված եղել: Զորակոչիկներն այդպես էլ հստակ չգիտեն՝ ով է իրավասու ծանուցելու իրենց զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար:
Հարցվածների մեծ մասը բուժզննություն անցնելու համար սպասել է 1 ժամ և ավելի, 1-ն էլ նշել, որ հերթում սպասել է մինչև մյուս այցելուների հետազոտությունների ավարտը:
16 զորակոչիկներից առնվազն 12-ի մոտ առկա է եղել միաժամանակ 2 և ավելի հիվանդություն։ Սրանով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ օրենսդրությունը չի նախատեսում զինծառայության արդյունավետության վրա առնվազն 2 և ավելի հիվանդությունների ազդեցության վերաբերյալ որևէ գնահատում:
Հարցումների արդյունքներն առավել մանրամասն՝ զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև 1998 թ․-ից մինչև 2019 թ. հուլիսի 31-ը պարտադիր զինծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ Կառավարության ընդունած որոշումները: Մեր ուսումնասիրություններով՝ նշված ժամանակահատվածում զինծառայությունից տարկետում են ստացել են 1790 քաղաքացի և ազատվել 224-ը:
1790 քաղաքացուց 793 –ը տարկետում են ստացել կրթական հիմքով, 350-ը՝ հոգևորական լինելու, 330-ը ՝ որպես գիտակրթական, 145-ը՝ սպորտի և 28-ը՝ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: 138 անձի դեպքում տարկետման հիմքը նշված չէ:
Ներկայացված տվյալների մանրամասն վիճակագրությունը՝ զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով զեկույցում տեղ գտած ուսումնասիրությունների վրա, նաև առաջարկներ է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է ԱՅՍՏԵՂ
Զեկույցի ներկայացման տեսանյութը