Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանի Հանրապետությունը՝ կրկին ոչ իրավական պետության պահանջների կատարման մարտահրավերի առջև․

March 18, 2024

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Արդեն տևական ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (այսուհետ՝ նաև ՀՔԱՎ գրասենյակ) հասարակական կազմակերպության իրավական պաշտպանության ներքո է գտնվում Բելառուսի Հանրապետության քաղաքացի Մակսիմ Վաիտկիավիչուսը։ Վերջինս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով /զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներից խուսափելը/, ինչի արդյունքում քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվել է 40-օրյա կալանք, որի ժամկետը երկարաձգվել է ևս 2  ամսով։ 

 

ՀՀ իրավասու մարմիններին ուղղված բազմաթիվ գրություններով, կայացված որոշումների բողոքարկումներով ներկայացվել և հիմնավորվել է, որ Մակսիմ Վաիտկիավիչուսը Բելառուսում ենթարկվում է  քաղաքական հետապնդման, քանզի մշտապես մասնակցել և ընդգծված դիրքորոշում է ունեցել Բելառուսում ընդիմադիր ուժերի կողմից իրականացված բողոքի ակցիաներին, հրապարակային քննադատել գործող իշխանությունների հակաիրավական գործելաոճն ու քաղաքականությունը։ Արդյունքում, վերջինիս դեմ հարուցված քրեական գործը ընդամենը քաղաքական հետապնդման դրսևորում է և վերջինիս՝ Բելառուսի Հանրապետություն հետ վերադարձնելու իրավական լծակ։ 

 

Ըստ ներկայացվածի, օրերս ՀՔԱՎ գրասենյակը ստացել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացրած՝ Մակսիմ Վաիտկիավիչուսին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությունը, որը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և ՀՀ կողմից ստանձնած միջազգային իրավական կարգավորումներիի հրամայականով պայմանավորված՝ պետք է մերժվի և ունենա իր հստակ իրավական դիրքորոշումը, հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա քաղաքական հետապնդման ենթարկվող անձի իրավունքները կոպտորեն խախտող կողմ և անմիջական մասնակից՝ այդ իրավունքների հետագա խախտումների համար։ 

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի

 

Ուստի, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված և անազատության մեջ գտնվող Մակսիմ Վաիտկիավիչուսին և հստակ իրավաքաղաքական դիրքորոշմամբ՝ մերժել վերջինիս Բելառուսի Հանրապետություն արտահանձնելու միջնորդությամբ առաջադրված հակաիրավական պահանջը։  

 

Միաժամանակ հայտարարում ենք, որ ՀՔԱՎ գրասենյակի կողմից շարունակվելու է ինչպես Մակսիմ Վաիտկիավիչուսի, այնպես էլ ՀՀ-ում գտնվող և կազմակերպությանը դիմած բոլոր այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ  համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, իրենց պետությունում կան վերջիններիս դեմ հարուցված քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն հետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգաբանական բռնությունների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի։ 

 


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։ 

 

Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով

 

  • 093-81-92-75
  • 091-20-09-71
views: 118

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color