Index of prohibition of torture | Right to Freedom from Torture | Multimedia | Civilian Oversight and Monitoring
Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի՝ խոշտանգումների արգելքի համաթվի կազմմանը Հայաստանից մասնակցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Համաթվերը կազմվել են ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների համար՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան և Ուկրաինա։
Համաթվերի կազմմանը Մոլդովայից մասնակցել է «Պրոմո-Լեքս» ասոցիացիան, Ուկրաինայից՝ Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների դիտարկման ուկրաինական մշտադիտարկողների ասոցիացիան, Ղրղզստանից Ազատության ձայնը, Ռուսաստանից Խոշտանգումների դեմ կոմիտեն և «Օբշեստվեննի վերդիկտ» հիմնադրամը, Ղրղզստանից Բիր Դույնո իրավապաշտպան շարժումը, Բելառուսից «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը, Ղազախստանից Կադիր Կասիյետը, Լեհաստանից՝ Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամը։
Այս տեսանյութում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը ներկայացնում է խոշտանգումների դեմ պայքարի վիճակը՝ Հայաստանում՝ ըստ մեր ուսումնասիրության արդյունքների։