Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Զորակոչիկների բուժզննության ընթացքում համակարգային խնդիրները շարունակվում են

January 29, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2018 թվականի ձմեռային և 2019 թվականի ամառային զորակաչերի ընթացքում շարունակել են տեղ գտնել ոլորտին առնչվող մի շարք համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով ոտնահարվում են զորակոչիկների իրավունքները։

 

Այս մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ)՝ 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցում։

 

Զեկույցում տեղ են գտել այն համակարգային խնդիրները, որոնք թե´ նախկինում, թե´ այժմ հանգեցնում են զորակոչիկների իրավունքների խախտմանը:

 

Այդպիսի խնդիրներից է, մասնավորապես, այն, որ տարբեր հիվանդություններ ունեցող զորակոչիկների հիվանդությունները դիտարկվում են առանձին-առանձին, և չի գնահատվում միաժամանակ մի քանի հիվանդության ազդեցությունը անձի առողջական վիճակի և զինվորական ծառայությամբ պայմանավորված՝ հետագա  ծանրաբեռնվածության վրա։ Բացի սա, շարունակում են գրանցվել դեպքեր, երբ միևնույն առողջական խնդրով 2 տարբեր զորակոչերին զորակոչիկները փորձաքննվում են միմյանցից էականորեն տարբերվող հոդվածներով՝ արդյունքում կայացվում է զորակոչիկի համար ոչ բարենպաստ որոշում։

 

ՀՔԱՎ-ի զեկույցի համաձայն, մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է 2005 թվականին, և զինծառայողների իրավունքները խախտվում են որոշ հիվանդություններով պայմանավորված օրենսդրական փոփոխությունները չկիրառելու արդյունքում։ Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները։

 

Մեկ այլ համակարգային խնդիր էլ կապված է անձի առողջական վիճակի գաղտնիության հետ, ինչի հետևանքով շատ հաճախ զորակոչիկներըը հնարավորություն չեն ունենում մանրամասն ու ամբողջական ներկայացնել իրենց առողջական խնդիրները, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է ոչ արդյունավետ բուզննության իրականացմանը։ Սրա հետ զուգահեռ՝ դեռևս կիրառության մեջ են կարծրատիպային, վիրավորական ու նման բնույթի այլ եզրույթներ։

 

Զեկույցի հեղինակներն ահազանգում են նաև այն մասին, որ զորակոչիկների բուժզննության կազմակերպումը բավարար կերպով կարգավորված չէ, քանի որ նրանք ստիպված են լինում բուժզննություն անցնելու համար երկար սպասել բուժհաստատություններում, չեն փոխհատուցվում նրանց՝ բուժզննության ներկայանալու համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը, չեն կիրառվում զինապարտ քաղաքացիներին զորակոչին ներկայանալու պատշաճ՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցման ձևերը և այլն։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ զբաղվում է զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, և մեր առաջիկա հրապարակումներում կներկայացնենք նաև քանական տվյալներ, թե ինչպիսի գործունեություն է ծավալել կազմակերպությունը 2018-ի ձմեռային և 2019-ի ամառային զորակոչերի ընթացքում։

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

uic.am

views: 681

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color