Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի խոսքը ՀՀ կատարած այցի ավարտին

April 30, 2019

Library

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2018թ. նոյեմբերի 16, Երևան

 

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ երկիր այցելություն կատարելու հրավերի, ինչպես նաև առաքելության ընթացքում լիարժեք համագործակցության համար:

 

Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հանդիպել եմ. մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գործող նախարարներ, ԱԺ պետական իրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ Դատախազության պաշտոնյաներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ, Ոստիկանության պետ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և միջազգային համայնքի ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, սոցիալական շարժումների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և մարդու իրավունքների պաշտպաններ:
Շատ երախտապարտ եմ ՀՀ կառավարությանը, որ թույլ տվեց ինձ կատարել այս այցելությունը այն ժամանակ, երբ գտնվում է ժողովրդավարական անցման զբաղված ժամանակաշրջանում, որին հաջորդելու են 2018թ. դեկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Առաքելության գլխավոր նպատակն է նպաստել ժողովրդավարությանը, օրենքի գերակայության հզորացմանը և երկրում մարդու իրավունքների ավելի լավ խթանմանն ու պաշտպանությանը նպաստող Հայաստանի ջանքերին՝ հասնելով նրան, որ ՀՀ քաղաքացին հստակ պատկերացում ունենա խաղաղ հավաքների և միավորումների իրավունքների և դրանց իրագործման պայմանների մասին:

 

Այս տարվա սկզբից Հայաստանի ժողովուրդը որոշեց մասնակցել մեծ խաղաղ հավաքի, որն ավելի շատ հայտնի է որպես «Թավշյա հեղափոխություն»: Այս խաղաղ անցումը պետք է ճանաչվի և ողջունվի, քանի որ այն բերում է նոր հնարավորությունների և սկզբի հույս: Միևնույն ժամանակ կարևոր է, որ քաղաքական առաջնորդները օգտագործեն այս պահը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, շեշտադրելու մարդու իրավունքների ավելի ընդարձակ իրագործումը, հանրային մասնակցությունը և հասնելու երկրին անհրաժեշտ տնտեսական զարգացմանը:

 

Այցելությանս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Երևանում և մայրաքաղաքից դուրս: Այցելել եմ երեք տարբեր մարզեր՝ Լոռի, Շիրակ և Վայոց Ձոր, որտեղ հանդիպել եմ մարզպետների և այս երեք, ինչպես նաև հարևան քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

 

Մարզեր կատարած այցելություններս օգնեցին ինձ հասկանալ կառավարման կառույցների բարելավումները տեղի մակարդակում: Այս առումով ես բարձր եմ գնահատում տեղական ինքնակառավարման մարմինների՝ արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիների սպասարկման կենտրոնների միջոցով և թափանցիկության, հաշվետվողականության ու հանրային մասնակցության սկզբունքի հիմքով հանրային ծառայությունների բարելավմանն ուղղված ջանքերը:


Հավասարաչափ ողջունելի էին նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել էին մարզերում հեղափոխության շնորհիվ, և կարևոր է, որ մարզպետների դերը ամրապնդվի, քանի որ նրանք հնարավորություն ունեն անցումային այս շրջանում իրենց համայնքներում գործել որպես միջնորդ:

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

views: 1605

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color