Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Freedom House-ի անդրադարձը Հայաստանում ԶԼՄ-ներին և խոսքի ազատությանը վերաբերող զարգացումներին

July 11, 2022

Գրադարան

 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ներին և խոսքի ազատությանը վերաբերող զարգացումներին: 

 

Թվիթում մասնավորապես նշվում է՝  

 

«Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը, որն արտացոլված է ՀՀ կառավարության և ՔՀԿ-ների միջև ստորագրված Համագործակցության հուշագրում: https://moj.am/storage/uploads/11MM.pdf 

 

Freedom House-ը նաև հորդորում է ՀՀ վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով: https://fip.am/en/19709

 

Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ ապատեղեկատվությանը, որը վտանգում է Հայաստանի ժողովրդավարությունը»:  

 

 

Դիտումներ՝ 110

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????