Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խմբի կարգը

October 20, 2023

Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

2022 թվականին Վարչական դատարանը վարույթ էր ընդունել քաղաքացի Ա․Մ․-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ-ի փաստաբան Հայկ Հակոբյանի հայցադիմումը՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացու խախտված իրավունքի վերաբերյալ:

 

Ամիսներ տևած դատավարությունից հետո Վարչական դատարանը բավարարել է   ՀՔԱՎ-ի հայցը և Միասնական սոցիալական ծառայությունը պարտավորվել է Ա․Մ․-ին սահմանել հաշմանդամության երրորդ խումբ։

 

Ա․Մ․-ն առաջին անգամ հաշմանդամ էր ճանաչվել 2017-ին, նրան տրվել էր հաշմանդամության երրորդ խումբ։ Հաջորդ տարիների  փորձաքննությունների ժամանակ ևս նա ճանաչվել էր հաշմանդամ։ Սակայն 2021-ին Միասնական սոցիալական ծառայությունը, առանց որևէ հիմնավորման,  չի ճանաչել Ա․Մ․-ի հաշմանդամությունը՝ զրկելով որևէ կարգից։ Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու արդյունքում 2022-ին վերջինս վերափորձաքննվել է, սակայն հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը մնացել է անփոփոխ։

 

Ա․Մ․-ի խոսքով՝ իր առողջական վիճակը առնվազն ինքնասպասարկման ու աշխատելու անհնարինություն է առաջացրել։ Իսկ նախորդ տարիների համեմատ նրա մոտ ոչ միայն չի եղել առողջական վիճակի դրական տեղաշարժ, ընդհակառակը բարդացել են առողջական խնդիրները։

 

Ըստ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ)՝ Ա․Մ․-ն չի ճանաչվել հաշմանդամ, քանի որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշմամբ  Ա․Մ․-ի մոտ բուժումից հետո կենսագործունեության սահմանափակումները վերացել են։ Ի հակադրություն ՄՍԾ-ի՝ Դատարանը փաստել է, որ առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Ա․Մ․-ի առողջական վիճակը բարելավվել է ու վերացրել է վերջինիս հաշմանդամության կարգ սահմանելու անհրաժեշտությունը։  

 

Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ դատարանը 2022-ի նոյեմբերին բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ պարտավորելով Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել որոշում Ա․Մ․-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու մասին։

 

Ակնհայտորեն Միասնական սոցիալական ծառայությունը, հաշմանդամ չճանաչելով Ա․Մ․-ին․, անհավասար մոտեցում է ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ։ Այսինքն՝ նույն առողջական խնդրի դեպքում երկու անգամ անձին սահմանել է հաշմանդամության երրորդ կարգ, երրորդ անգամ՝ ոչ։ Տեղին է նշել, որ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը չի ներկայացել դատաքննությանը՝ չնայած դատաքննության վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին։ 

 

ՀՔԱՎ-ը շարունակում է տրամադրել անվճար իրավական աջակցություն այն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են։ Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 077342268 հեռախոսահամարին, գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ դիմել մեր գրասենյակ, հասցեն՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 59։ 

Դիտումներ՝ 319

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????