COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ
ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանից։ Է․ Ս․-ի հաղորդմամբ՝ փետրվարին գնել է տոմս, որ մայիսի 2-ին ընդմիշտ վերադառնա Հայաստան։ Փակել է ոսկերչական մեծ արհեստանոցը, իրերի մի մասը հավաքել ուղարկել է Հայաստան։ Բնակարանի վարձակալության ժամկետը լրանում է, և գումար չունեն հետագա վարձակալման համար։ Անելանելի վիճակում են։
Չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը տեղեկացրել է մարտի 20-ին։ Է․ Ս․-ը ասում է, որ իր նման շատերն են, որ ՀՀ քաղաքացի են կամ Ղազաստանի քաղաքացի հայեր են, որոնց երեխաները Հայաստանի քաղաքացի են և ցանկանում են հետ վերադառնալ, բոլոր գործերը փակել են, վաճառել են, իրերը ուղարկել և հիմա չեն կարողանում վերադառնալ։
Դիմել են դեսպանատուն, բայց՝ անօգուտ։
Մայիսի հինգին կազմակերպված միակ չվերթով չի կարողացել վերադառնալ, որովհետև նախ տոմսերի գներն են անհասկանալի ու տարբեր եղել, հետո էլ՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը պարտադիր պայման է եղել՝ օդանավակայան մուտք գործելու համար։ Նա դրա մասին տեղեկացել է ուշ և չի հասցրել այդ չվերթին։
«Դեսպանատուն դիմել եմ, պասիվ վիճակ է»,-հուսահատված ասում է Է․ Ս․-ը,-«Դեսպանատունը չի աշխատում։ Դիմել ենք Արտգործնախարարություն, ստանդարտ պատասխան են տալիս՝ դիմեք դեսպանատուն»։
Մինչև հուլիս չեն կարող սպասել, երբ չվերթները կվերականգնվեն, որովհետև աշխատանք չունեն, և տների վարձակալության ժամկետը մայիսի վերջին լրանում է։
Ղազաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայաստանցիները պատրաստ են կենտրոնանալ մի քաղաքում, որտեղից չվերթ կկազմակերպվի, միայն թե կարողանան վերադառնալ Հայաստան։
«Ֆեյսբուքով գրել եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Էդմոն Մարուքյանին, ոչ մեկը չի պատասխանել»։
Է․ Ս․-ը ՀՔԱՎ-ից խնդրել է բարձրացնել այս հարցը և ակնկալում է ՀՀ Կառավարության ուշադրությունը։
Leave a Reply