0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել ՌԴ-ից վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացուց

April 14, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․ ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել ՀՀ քաղաքացի Թ․ Ա․-ը և հայտնել, որ փետրվարին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և չի կարողանում հետ վերադառնալ այն դեպքում, որ ՌԴ-ում գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 19-ին։ Նրա հետ ցանկանում են ՀՀ վերադառնալ նաև քրոջ ընտանիքի չորս անդամները։

 

Թ․ Ա․-ի և նրա հարազատների բարձրացված հարցի լուծման  նպատակով ՀՔԱՎ-ը ապրիլի 2-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։

 

ՀՔԱՎ-ը հետաքրքրվել է ինչպես ՌԴ-ից, այնպես էլ այլ երկրներից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ Արտգործնախարարության գործողությունների մասին։

 

Նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանն իր՝ ապրիլի 7-ի պատասխանում տեղեկացրել է, որ արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում դեռևս փետրվարից բացվել են թեժ գծեր, և քաղաքացիներին հորդորել են հաշվառվել։

 

Նախարարությունը ներկայացրել է նաև տեղեկատվություն, թե մինչ այժմ որ երկրներից քանի քաղաքացի է տարհանվել և վերադարձել Հայաստան։

 

Նշենք, որ գրասենյակ դիմած Թ․ Ա․-ը և նրա հարազատները մինչ օրս չեն կարողացել վերադառանալ  Հայաստան։

 

Չնայած ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը Լուրեր-ին տեղեկացրել է, որ առաջնահերթությունը տրվում է կացության և գումարի խնդիր ունեցողներին, ինչպես նաև մանկահասակ երեխա ունեցողներին, տարեցներին, հետվիրահատական վերականգնման փուլում գտնվողներին կամ բուժման կարիք ունեցողներին, բայց մեզ դիմած քաղաքացին ահազանգում է, որ Դոմոդեդովո օդանավակայանից տոմսեր ձեռք բերելիս Դեսպանության նշած առաջնահերթությունը չի գործում, տոմսեր հաջողվում է ձեռք բերել նրանց, ովքեր ուղղակի ավելի շուտ են հասնում օդանավակայան կամ գիշերվանից հերթ են պահում։ 

 

Արտակ Ղազարյանը Լուրեր-ի հետ զրույցում հայտնել էր նաև, որ գումարի խնդիր ունեցող քաղաքացիների փոխադրումը կատարվել է դեսպանության միջոցով բարերարների աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես քաղաքացին հայտնել է մեզ, ավելի են մեծանում ինքնաթիռի տոմսերի գները՝ 17 հազար ռուսական ռուբլուց մինչև 40 հազար ռուբլի: 

 

Նկատենք, որ Նախարարության՝ մեզ տրված պատասխանում այդ մասով ընդհանրապես տեղեկություն չկա։

 

Լուսանկարը՝ Լուրեր-ի տեսանյութից

Դիտումներ՝ 588

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը