Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԿԳՄՍ նախարարությունը խախտում է քննական գործընթացում ներգրավված ուսուցիչների իրավունքները

July 2, 2021

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ԿԳՄՍ նախարարությունը 9-րդ դասարանի ավարտական քննությունների օր է նշանակել նաև ոչ աշխատանքային համարվող հուլիսի 5-ը և անտեսելով Աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ քննական գործընթացում ընդգրկված աշխատակիցներին հնարավորություն չի տալիս ընտրելու ոչ աշխատանքային օրերի վարձատրության եղանակը։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.05.2021 թվականի թիվ 785-Ա/2 հրամանով 9-րդ դասարանի Օտար լեզվի ավարտական քննության օր է սահմանվել հուլիսի 5-ը, որը ոչ աշխատանքային օր է: Անհասկանալի է, թե ինչ հիմքերով է այդ օրը ներառվել քննությունների օրերի շարքում այն դեպքում, երբ ուսուցիչներին քննական գործընթացում ներգրավելը Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառություններից չէ:

 

Սրա վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ հունիսի 23-ին գրավոր դիմել է ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին։ ՀՔԱՎ-ը, մասնավորապես, տեղեկություն է հայցել այն մասին, թե ի՞նչ հիմնավորմամբ է ոչ աշխատանքային օրը սահմանվել ավարտական  քննության օր և արդյո՞ք  առկա է ուսումնական հաստատություններին տրված հրահանգ՝ քննական հանձնաժողովի կազմում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածին համապատասխան կազմակերպելու վերաբերյալ:

 

ՀՔԱՎ-ի հարցմանը պատասխանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ․ Անդրեասյանը։ Նա նշել է, որ երկրում համաճարակային (COVID 19) իրավիճակով պայմանավորված՝ ուսումնական պարապմունքներն սկսվել և ավարտվել են սահմանված ժամկետից ուշ, որի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քննաշրջանի և վերաքննության համար սահմանված են սուղ ժամկետներ (հուլիսի 6,7,8), և ելնելով երեխայի լավագույն շահերից, այլընտրանք չունենալով՝ քննության օր է նշանակվել նաև հուլիսի 5-ը:

 

Ինչ վերաբերում է քննական հանձնաժողովի աշխատակիցներին վարձատրելու կարգի մասին մեր հարցմանը, նախարարի տեղակալը հայտնել է, որ ուսումնական հաստատություններին շրջաբերականով հանձնարարական կտրվի՝ քննական գործընթացում ներագրավված աշխատակիցներին մեկ ամսվա ընթացքում վճարովի այլ հանգստյան օր տրամադրելու մասին։ 

 

Նշենք, որ  Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանվում է հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարվող աշխատանքի վարձատրության 3 ձև՝ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով վարձատրություն, աշխատողին մեկ ամսվա ընթացքում վճարովի այլ հանգստյան օրվա տրամադրում կամ տրամադրվելիք հանգստյան օրը ամենամյա արձակուրդին ավելացում, ընդ որում՝ վարձատրությունը կատարվում է կողմերի՝ գործատուի և աշխատողի համաձայնությամբ որոշված ձևով: 

 

Անպատասխան է մնում այն հարցը, թե հակառակ Աշխատանքային օրենսգրքի վկայակոչված հոդվածի տրամաբանության՝ ի՞նչ հիմնավորմամբ է ուսումնական հաստատություններին տրվելու հանձնարակական այն մասին, որ վերջիններս  վարձատրությունը կազմակերպեն թվարկված ձևերից արդեն իսկ կանխորոշված ձևով՝ անտեսելով Կողմերի համաձայնությամբ այն որոշելու՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը:

Դիտումներ՝ 179

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????