Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել կենսաթոշակային տարիքին հասնելու հիմքով

July 24, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Կենսաթոշակային տարիքը  լրանալու հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու իրավաչափությանը բազմիզս անդրադարձել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Տարածված են կենսաթոշակային տարիքը լրացած անձին տարիքի հիմքով աշխատանքից ազատելու դեպքերը։ Դրանցից է նաև Ա․ Դ․-ի աշխատանքից ազատման դեպքը։ 

 

2021 թ․ օգոստոսի 17-ին քաղաքացի Ա․ Դ․-ն ՀՔԱՎ աջակցութամբ դիմել է դատարան և խնդրել անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին իր գործատուի հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, իսկ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում՝ գործատուին պարտավորեցնել վճարել  հատուցում՝ պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար և աշխատանքում չվերականգնվելու դիմաց՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։ 

 

Բանն այն է, որ Ա․ Դ․-ի աշխատանքային պայմանագրում չի նախատեսվել կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով  աշխատանքից ազատելու պայման։ Փաստորեն նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուն լուծել է սահմանված կարգի խախտմամբ, քանի որ կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման անհրաժեշտ պայման է համապատասխան հիմքի առկայությունը։ Այսինքն՝  աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով՝ կողմերը պետք է նախատեսեն 63 տարին լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը։ Հակառակ դեպքում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով աշխատողին աշխատանքից ազատելն իրավաչափ չէ։

 

Ա․ Դ․-ի իրավունքներն ու օրինական շահերը դատարանում ներկայացրել է ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը։ Վերջինս դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռում աշխատանքային հարաբերությունը դադարեցնելու միայն երկու խումբ պատճառների դեպքում, որոնք առնչվում են աշխատողի վարքին ու ընդունակություններին և ձեռնարկության գործնական պահանջներին (տնտեսական պատճառներ):

 

2022 թ․ հուլիսի 14-ի վճռով Դատարանը ճանաչեց Ա․ Դ․-ի իրավունքների խախտումը և գործատուին պարտավորեցրեց վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած աշխատանքից ազատելու օրվանից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնման դիմաց հատուցում՝ Ա․ Դ․-ի միջին աշխատավարձի եռապատիկի չափով:

 

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302 հեռախոսահամարով կամ գրեք Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի էջին։

 

 

 

Դիտումներ՝ 486

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????