Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, իրավաբանական օգնության համար կարող եք դիմել ՀՔԱՎ

July 5, 2021

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Սեփական

2019 թվականի հոկտեմբերի 19-ին ուժի մեջ մտած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացվել է 3․1 հոդվածով, որով սահմանվել է աշխատանքային օրենսդրությամբ խտրականության արգելքը։

 

Խտրականության արգելքը սահմանվում է «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ և 26-րդ հոդվածներով, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ հոդվածով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի հոդված Ե-ով, «Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» ԱՄԿ թիվ 111 կոնվենցիայի 1-ին հոդվածի «ա» կետով։

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքներից օգտվելը պետք է երաշխավորվի առանց խտրականության որևէ հատկանիշի, ինչպիսիք են ռասան, գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական հայացքները կամ այլ համոզմունքներ, ազգային կամ սոցիալական ծագումը, առողջությունը, ազգային փոքրամասնությանը միացումը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:

 

Մինչդեռ շարունակվում են ահազանգերն այն մասին, որ աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից աշխատանքի ընդունելու, աշխատանքի վարձատրության կազմակերպման, արձակուրդի տրամադրման, աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ երաշխիքների ապահովման, կարգապահական պատասխանատվության կիրառման, աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով անձի քաղաքական հայացքները, այս կամ այն քաղաքական ուժին, համակարգին արտահայտած անհամաձայնությունը, որն անհամատեղելի է ՀՀ աշխատանքային օրենսդրության և միջազգային պայմանագրերի պահանջների հետ։     

 

Եթե խտրականության նշված կամ որևէ այլ հիմքով խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, իրավաբանական օգնություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝

077 93 05 79,  041 12 33 02, 094 04 22 68

Թեժ գիծ՝ 0 8000 12 11

 

Դիտումներ՝ 211

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????