Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անցած տարվա ապրիլյան ցույցերի մասնակիցը ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

July 30, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ․ հուլիսի 19-ին բավարարել է 2018 թ․ ապրիլին ավտոերթի մասնակցելուց հետո քրեական հետապնդման ենթարկված Մ. Մելքոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը և առաջին ատյանի դատարանին պարտավորեցրել վարույթ ընդունել նրա՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը։

 

Ի թիվս 2018թ․ ապրիլյան քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 8 քաղաքացիների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է նաև Մ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանությունը։


2018թ․ ապրիլի 21-ին ավտոերթի մասնակցելուց հետո նրան քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի,  տարել են Ոստիկանության Կենտրոնական բաժին և այնտեղ պահել 7,5 ժամ։ Մ․ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Մինչ քրեական հետապնդումը դադարեցնելը՝ Մ․ Մելքոնյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում՝ վախի, տագնապի ու անորոշության մեջ։

 

 2018թ․ նոյեմբերի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը  բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հիմքով,  և ՀՀ ոստիկանությունից պահանջել է 1․ 112․260 ՀՀ դրամ փոխհատուցում։ Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2 անգամ վերադարձրել է հայցադիմումը։ Երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձրել է 2019թ․ հունվարի 15-ին՝ պատճառաբանելով, թե դիմումը ընդդատյա է ոչ թե ընդհանուր իրավասության դատարանին, այլ՝ վարչական դատարանին։

 

Երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձնելուց հետո Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջել վերացնել այդ որոշումը։ Նա նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանը խախտել է Մ․ Մելքոնյանի անձնական ազատության իրավունքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե ոստիկանների գործողությունների իրավաչափության վիճարկմանը, այլ դրանց հետևանքով կրած վնասի փոխհատուցմանը, որը պետք է քննվի քաղաքացիական դատավարության կարգով։ 

 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թ․ հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը հիմնավոր է համարել և արձանագրել է․ «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից կատարվող գործողության հետևանքով Մանուշակ Մելքոնյանին պատճառված ենթադրյալ ոչ նյութական վնասի հատուցումը նախատեսված է հենց քաղաքացիական օրենսգրքով, հետևաբար այդպիսի պահանջը ենթակա է քննության քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից»:

 

Դատարանը նաև ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե վարչարարություն, այլ քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, ապա քրեական հետապնդումը դադարեցվել է։

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցը դեռևս վարույթ չի ընդունել։

 

Դիտումներ՝ 1290

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????