Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

December 25, 2023

Հրապարակումներ | Նորություններ

Հարգելի բարեկամ

 

Մարդու իրավունքների  և ժողովրդավարության արժեքների դեմ ոտնձգություններն ու մարտահրավերները բռնապետական և ավտորիտար ռեժիմների կողմից շարունակվեցին նաև անցնող 2023թ․-ին, որոնք մեծապես պայմանավորված էին  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայով։

 

Մենք Հայաստանում ևս ունեցանք լրջագույն մարտահրավերներ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերի 19-ի սանձազերծած պատերազմական գործողությունների և դրա ուղղակի սպառնալիքի ներքո 100 հազարից ավել բնակչության բռնի տեղահանման հետևանքով։

 

Պատերազմն ու ագրեսիաներն ուղեկցվեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեզրկմանն ուղղված բազմաթիվ գործողություններով, որոնք ուղեկցվում էին ապատեղեկատվությամբ, կեղծիքներով և թիրախավորմամբ։

 

Իշխանությունները, մյուս կողմից, պատշաճ կամք ու հետևողականություն չցուցաբերեցին նշված օբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, ինչըը հնարավոր կլիներ միմիայն ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների մեխանիզմների հզորացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով վերցրած հանձնառությունները հետևողական  իրականացնելու արդյունքում։

 

Միևնույն ժամանակ, միասին մենք ջանքեր գործադրեցինք  թվարկված մարտահրավերները դիմագրավելու և Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների արժեքները պաշտպանելու հարցում։

 

Շնորհավորելով Ձեր, Ձեր սիրելիների ու համախոհների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթում ենք Ձեզ հաջողություններ եկող 2024 տարում ագրեսիաները, պատերազմները դադարեցնելու, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ նոր մարտահրավերները կանխելու և հաղթահարելու, առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտումներ՝ 327

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????