Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 19: Ադրբեջանական ԱԹՍ-ները վերջին օրերին հարվածներ են հասցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 գյուղերի դպրոցներին, որոնք բավական տուժել են

October 19, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 1-ը՝ վիրավորվել:

 

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

 

Հոկտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական զինուժը կրկին թիրախավորել է ԱՀ/ԼՂ Մարտակերտ քաղաքը ու հարակից խաղաղ բնակավայրերը, համեմատաբար ոչ ինտենսիվ  հրթիռակոծելով բնակելի շենքեր, տներ, հասարակական օբյեկտներ, ճանապարհներ:

 

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ իրենց թիմերը հնարավորության դեպքում դաշտային այցելություններ են կատարում՝ համայնքների կարիքները գնահատելու նպատակով։ Ընթացող մարտական գործողությունները, սակայն, դժվարացնում են այս աշխատանքը։ Որոշ դեպքերում հաջողվել է պատկերացում կազմել տուժածների քանակի և հակամարտության սրման հսկայական ազդեցության մասին։ Լեռնային Ղարաբաղում պատկան մարմինները խոսում են առնվազն 75,000 տուժածների մասին։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանում փորձում ենք գնահատել հակամարտության ազդեցության ծավալները։

 

ՅՈւՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորել է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 10-ին: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն` մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում ադրբեջանական ԱԹՍ-ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

 

 

Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ֆեյսբուքյան էջում հայտնել է. Եղել ենք Շուշիում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ։ Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա:

 

Այսպիսով՝ մինչ  օրս ադրբեջանական ագրեսիային զոհ գնացած խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը 39-ն է. 37-ը՝ ԱՀ/ԼՂ-ում, 2-ը՝ ՀՀ-ում:

Դիտումներ՝ 337

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????