Տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային:
Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է տարեցների միջազգային օր։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցների իրավունքների պաշտպանությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հետամուտ լինելով իր որդեգրած սկզբունքներին, տարիներ շարունակ մշտադիտարկում է տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության քաղաքականությունը։ ՀՔԱՎ-ը ներգրավված է նաև Խնամքի հաստատություններում մշտադիտարկման խմբում և տարեց անձանց իրավունքների պաշտպանության վիճակի գնահատման նպատակով այցեր է իրականացնում տարեցների տներ։
Վերջերս ՀՔԱՎ-ը ներկայացրեց Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի գնահատումը։ Սա տարեց անձանց իրավունքների ապահովման ոլորտի քաղաքականության իրականացման մեր երկրորդ գնահատումն է։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցների իրավունքների ապահովման ուղղությամբ գործողությունները հիմնականում ոչ թիրախային են: 5 տարվա ընթացքում նախատեսված 24 միջոցառումներից միայն 5-ն է ամբողջությամբ իրականացվել, 11 միջոցառում ընդհանրապես չի կատարվել:
Պետք է փաստենք, որ տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գերատեսչությունների միջև պատշաճ համագործակցության, տեղեկությունների պատշաճ հավաքագրման, մշտադիտարկման, հաշվետվողականության բացակայությունը, տարեց անձանց՝ փոփոխվող աշխարհին դիմակայելու կարողությունների և հնարավորությունների զարգացման հարցը, շարունակում են չլուծված մնալ։
Ծերացման հետևանքների հաղթահարման և արժանապատիվ ծերացման ապահովման քաղաքականությունների հաջող իրականացման համար անհրաժեշտ է․
-
Ապահովել համագործակցությունը ոլորտի պատասխանատու գերատեսչությունների միջև
-
Ապահովել ոլորտին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրումն ու փոխանցումը
-
Ապահովել միջոցառումների և քաղաքականությունների իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, այն է՝ դրանց մշտադիտարկումը, պարբերաբար գնահատումը և արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը
-
Ոլորտին վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակելիս հաշվի առնել միջազգային չափանիշները, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու ռազմավարական ուղղությունները
-
Առավել մեծ ուշադրություն դարձնել առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հնարավոր առողջական խնդիրների կանխմանը
-
Ապահովել հավասար հնարավորություններ տարեց անձանց համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջմունքները
-
Ապահովել երկարատև խնամքի ապահովման ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ
-
Կիրառել զգայուն, չխարանող բառապաշար:
The need to change approaches towards issues of older persons remains persistent.
The United Nations General Assembly designated October 1 as the International Day of Older Persons. Just like in the whole world, the international day of older persons is yet another occasion to draw attention to the rights of the elderly in Armenia.
Pursuing its adopted principles, HCA Vanadzor has been monitoring the state policy in protecting the rights of older persons for years on end. HCA Vanadzor is involved in the Group of monitoring care institutions, and visits the houses of the elderly to assess the situation of the rights of older persons.
Recently, HCA Vanadzor has presented its evaluation of the 2017-2021 Action Plan of the Strategy of Overcoming Consequences of Ageing and Social Protection of the Elderly. This is our second evaluation of the policy of the rights of the elderly.
Our studies show that the activities aimed at protection of the rights of the elderly are mainly not targeted. Over 5 years, only 5 out of the planned 24 measures were implemented, 11 activities were not implemented at all.
Noteworthy, the need to change approaches to the problems of the elderly persists. There are still unresolved issues related to proper cooperation between the agencies, proper collection of information, monitoring, lack of accountability, the issue of capacity building for the elderly to withstand the fast-changing world.
To ensure successful implementation of the policy aimed at overcoming the consequences of ageing and ensuring dignified ageing, it is necessary
-
To ensure cooperation between the responsible agencies;
-
To ensure proper collection and transfer of the sphere-related information;
-
To ensure proper oversight of measures and policies, i.e., their monitoring, regular assessment and raising public awareness about the results;
-
To take into account international standards, studies and strategic directions of international organizations when developing sphere-related policy;
-
To pay more attention to ensuring access to health services, and prevention of potential health problems;
-
To ensure equal opportunities for older persons, taking into account everyone’s particular needs and requirements;
-
To ensure moder long-term care mechanisms in compliance with international standards;
To use a sensitive, non-stigmatizing lexicon.
[:]