Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

October 1, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային:

 

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է տարեցների միջազգային օր։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցների իրավունքների պաշտպանությանը: 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հետամուտ լինելով իր որդեգրած սկզբունքներին, տարիներ շարունակ մշտադիտարկում է տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության քաղաքականությունը։ ՀՔԱՎ-ը ներգրավված է նաև Խնամքի հաստատություններում մշտադիտարկման խմբում և տարեց անձանց իրավունքների պաշտպանության վիճակի գնահատման նպատակով այցեր է իրականացնում տարեցների տներ։ 

 

Վերջերս ՀՔԱՎ-ը ներկայացրեց Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի գնահատումը։ Սա տարեց անձանց իրավունքների ապահովման ոլորտի քաղաքականության իրականացման մեր երկրորդ գնահատումն է։

 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցների իրավունքների ապահովման ուղղությամբ գործողությունները հիմնականում ոչ թիրախային են: 5 տարվա ընթացքում նախատեսված 24 միջոցառումներից միայն 5-ն է ամբողջությամբ իրականացվել, 11 միջոցառում ընդհանրապես չի կատարվել: 

 

Պետք է փաստենք, որ տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային։ Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գերատեսչությունների միջև պատշաճ համագործակցության, տեղեկությունների պատշաճ հավաքագրման, մշտադիտարկման, հաշվետվողականության բացակայությունը, տարեց անձանց՝ փոփոխվող աշխարհին դիմակայելու կարողությունների և հնարավորությունների զարգացման հարցը, շարունակում են չլուծված մնալ։ 

 

Ծերացման հետևանքների հաղթահարման և արժանապատիվ ծերացման ապահովման քաղաքականությունների հաջող իրականացման համար անհրաժեշտ է․

 

  • Ապահովել համագործակցությունը ոլորտի պատասխանատու գերատեսչությունների  միջև 

  • Ապահովել ոլորտին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրումն ու փոխանցումը

  • Ապահովել միջոցառումների և քաղաքականությունների իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, այն է՝ դրանց մշտադիտարկումը, պարբերաբար գնահատումը և արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը

  • Ոլորտին վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակելիս հաշվի առնել միջազգային չափանիշները, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու ռազմավարական ուղղությունները

  • Առավել մեծ ուշադրություն դարձնել առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հնարավոր առողջական խնդիրների կանխմանը

  • Ապահովել հավասար հնարավորություններ տարեց անձանց համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջմունքները

  • Ապահովել երկարատև խնամքի ապահովման ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ

  • Կիրառել զգայուն, չխարանող բառապաշար:

Դիտումներ՝ 41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????