Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով

March 31, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն

2020 թվականի մարտի 16-ին Վաղարշապատի քաղաքապետարանում քաղաքապետի հետ հանդիպման գնացած Մարաշյան ամուսիններին քաղաքապետարանի աշխատակիցներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել՝ դուրս հրելով քաղաքապետարանից:  Միջադեպի մասին ամուսինները տեղեկացրել են Վաղարշապատի ոստիկաններին: Օրեր անց՝ մարտի 20-ին, Շանթ Մարաշյանը կրկին հրավիրվել է ոստիկանություն: Կնոջ հետ ոստիկանություն գնացած Շանթը հայտնել է ոստիկաններին, որ ավելացնելու ոչինչ չունի արդեն ասվածին և խնդրում անհարկի չկանչել իրենց ոստիկանություն:  

 

Վաղարշապատցի ոստիկանների վարքագիծը Շանթ Մարաշյանի համար մարզային վարչություն զանգելու առիթ է դառնում, ինչն ավարտվում է ոստիկանների  ոչ իրավաչափ գործողություններով: Մարաշյան ամուսինների պատմելով՝ ոստիկանության հերթապահ սենյակ մտած փոխգնդապետի համազգեստով անձն սկսում է իրենց նկատմամբ բռնություններ կիրառել: Նրան են միանում ևս  4 ոստիկաններ, ովքեր հրելով գետնին են գցում Շանթ և Աննա Մարաշյաններին, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ են ստանում: 

 

Միջադեպի օրը՝ 2020 թվականի մարտի 20-ին Մարաշյան ամուսինները դիմում են ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչություն: Գնահատելով նրանց ներկայացրած  փաստերը, ակնկալելով նաև ամուսինների խախտված իրավունքների շուտափույթ վերականգնում՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ այս միջադեպում կան առերևույթ հանցագործության հատկանիշներ, նախատեսված մասնավորապես՝ ՀՀ ՔՕ 309.1 հոդվածի 1-ին մասով (Խոշտանգումը  1. Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

Նույն հոդվածի 2-րդ մասի կետերն էլ սահմանում են տվյալ հանցանքի ծանրացուցիչ հանգամանքները, այն, որ տվյալ դեպքում բռնությունն ամուսինների նկատմամբ կատարվել է մեկից ավելի անձանց կողմից:

 

Վերոշարադրյալը հիմք ընդունելով՝ ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից՝ հանցագործության մասին հաղորդման հետքերով իրականացնել համապատասխան քննություն, հարուցել քրեական գործ՝ հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում, ինչպես նաև ձեռնարկել անհապաղ քայլեր՝ պատասխանատու անձանց հայտնաբերելու և քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

Այս տեսանյութերում Շանթ Մարաշյանը պատմում է միջադեպի մանրամասները՝ 

https://m.facebook.com

https://m.facebook.com

https://m.facebook.com

Դիտումներ՝ 1104

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????