Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

March 29, 2024

Ընթացիկ հայտարարություններ | Համատեղ | Հայտարարություններ

Մարտի 28, 2024թ․ Երևան  -  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

 

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կատարումը մասնակից պետությունների կողմից: Կոմիտեն պատասխանատվության է ենթարկում պետություններին մարդու իրավունքների խախտումների համար՝ քննության առնելով խոշտանգումների մասին հաղորդումները։

 

Քաղհասարակության կազմակերպությունների զեկույցը վերաբերում է խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հայերի նկատմամբ էթնիկ խտրականության հիմքով կատարված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին։

 

«Վերջին դիտարկումից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է։ Ի լրումն այլակարծության, ԶԼՄ-ների նկատմամբ խիստ ճնշումների, հիմնարար ազատությունների անհամաչափ սահմանափակումների, խոշտանգումների և ներքին կամայական կալանավորման պրակտիկայի՝ Ադրբեջանը մի շարք ռազմական հարձակումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ: Ուժի կիրառումը զուգորդվել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ խոշտանգումներով, Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակմամբ, տեղի հայ բնակչության ահաբեկմամբ, ինչը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը»,- ասված է զեկույցում։

 

Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

 

Զեկույցում կազմակերպությունները ներառել են մի շարք առաջարկություններ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ մասնավորապես պահանջելով անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, իրականացնել անկախ, հրատապ  քննություն հայ գերիների սպանության, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ 2020-2023 թվականների ռազմական գործողությունների համատեքստում, պատասխանատվության ենթարկել այդ խոշտանգումների համար մեղավորներին և տրամադրել լրացուցիչ հստակ տեղեկություններ ենթադրյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի քննությանն ուղղված քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հայ գերիների համար ապահովել անարգել կապն իրենց ընտրած  փաստաբանի, ընտանիքի անդամների հետ։

 

Քաղաքացիական հասարակության վերոնշյալ կազմակերպություններն ունեն երկարամյա փորձ  խոշտանգումների դեմ պայքարում՝ մոնիտորինգի, հաշվետվությունների և ջատագովության միջոցով:

 

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է անգլերենով այստեղ։

Դիտումներ՝ 26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????