Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ի՞նչ է տեղի ունենալու Varks.am-ի վարկային պայմանագրերի հետ Varks.am-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո

April 1, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Ի՞նչ է տեղի ունենալու Varks.am-ի վարկային պայմանագրերի հետ Varks.am-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո։ 

 ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

 

2020 թ․-ի մարտի 24-ին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց Varks.am-ի լիցենզիան։ Դրանից հետո քաղաքացիներից բազմաթիվ հարցեր ենք ստանում Varks.am-ի նկատմամբ իրենց վարկային պատրավորությունների կատարման մասին։

 

Լիցենզիայից զրկվելուց հետո վարկային կազմակերպությունն այլևս չի կարող նոր վարկեր տրամադրել, բայց և հրաժարվում է հետաձգել արդեն իսկ առկա վարկերի մարումները (ինչը առկա է վարկային պայմանագրում և վարկի տրամադրման դրույթներում), և զգուշացնում է վարկառուներին՝ անհապաղ չմարելու դեպքում տույժեր, տուգանքներ կիրառելու, վարկային պատմության վրա բացասական հետևանքներ թողնելու մասին։

 

Տեղեկացնենք, որ  «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն՝ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստեղծվում է լուծարային հանձնաժողով:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2020 թ․-ի մարտի 30-ին կապ է հաստատել Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հետ՝ քաղաքացիների վարկային պարտավորությունների հետ կապված հարցերի և լուծարային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ ԿԲ-ից տեղեկացրել են, որ մոտ օրերս օրենքով սահմանված կարգով կձևավորվի վերոնշյալ լուծարային հանձնաժողովը, որից հետո ԿԲ-ն և «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ-ն հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ և կներկայացնեն քաղաքացիներին հուզող հարցերը՝ կապված վարկային պարտավորությունների կատարման հետ։

 

Իսկ մարտի 31-ին արդեն Կենտրոնական բանկը և «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ-ն տարածել են «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ․

 

«26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․ 

 

այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

 

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

 

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել կամ գրել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000,  info@varks.am կոնտակտային տվյալներով։

Դիտումներ՝ 4234

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????