Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բնակարանի պատշգամբը վերանորոգելու համար բնակչին տույժի ենթարկելու Երևանի քաղաքապետարանի որոշումը կվերացվի

October 16, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Երեկ՝ 2018թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ Վարչական դատարանը հրապարակված վճռով բավարարեց բնակարանի պատշգամբը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանված Գ. Ս.-ի հայցը:


Վերջինս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջել էր վերացնել իրեն տույժի ենթարկելու՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը:

 

Մինչ դատարան դիմելը Գ. Ս.-ն որոշումը բողոքարկել էր  Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա Մարտիրոսյանի որոշումը:

 

Մանրամասները կներկայացնենք դատարանի վճիռն ստանալուց հետո:

 

Դիտումներ՝ 1574

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????