Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Նոյեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, կամփոփվեն «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» և «Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» լրագրողական նյութերի մրցույթներն ու հայտնի կադառնան հաղթողները:
«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» լրագրողական մրցույթն անցկացվում է համանուն ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից։
«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:
Երկու մրցույթների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն անցկացվելու է 2019 թ.-ի նոյեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում (Ամիրյան փող., 1 շենք), Հայաստանում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպանների, քաղաքացիական հասարակության, լրագրողական համայնքի, միջազգային կառույցների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկու մրցույթի շրջանակում դիտարկվել է շուրջ 90 լրագրողական նյութ, որոնցից հեղինակավոր և անկախ ժյուրին ընտրել է լավագույններին:
Հայտարարված մրցույթի անվանակարգերն էին՝
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել էր հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։
Մրցանակաբաշխության ժամանակ 17 լրագրողական աշխատանք կարժանանա մրցանակի, նախատեսվում են նաև խրախուսական մրցանակներ միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների կողմից:
Լրագրողական աշխատանքների մրցույթները հայտարարվել են 2019թ.-ի փետրվարին՝ Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում, հատուկ դպրոցներում և բանակում մեդիա լուսաբանումը, ինչպես նաև խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի լուսաբանումը խթանելու և այս ոլորտներում մարդու իրավունքների խնդիրներին ուշադրություն հրավիրելու, մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման որակը բարձրացնելու նպատակով։
Հանրային լրագրության ակումբի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մեդիա մրցույթների մասին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
Մրցանակաբաշխությանը նախորդելու է «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: