Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական
2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի աշխատանքային տարբերակը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է:
Զեկույցն ամփոփում է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները: Զեկույցում ներկայացված ընտրական խախտումների առնչությամբ իրականացված իրավական գործողությունների վերաբերյալ պատրաստվել է առանձին տեղեկանք, որի ամփոփումը ներկայացվում է սույն զեկույցում:
Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ և արձանագրում է, որ.
1, Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն է ունեցել նաև քվեարկության վրա:
2, Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չեն կանխվել և պատշաճ չեն քննվել իրավասու մարմինների կողմից:
3, ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացել է զանգվածային և կազմակերպված բնույթի բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:
Leave a Reply