Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՌԴ-ն ուզում է մեզ էլ տեղափոխել իզգոյացման դաշտ․ կենսալաբորատորիաների հետ կապված հայտարարությունը ցինիզմի դրսևորում է

May 30, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս մասին RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը;

 

«Մենք այս երկրների հետ քննարկում ենք այդ խնդիրները երկկողմանի հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ մենք կնքում ենք, կամ արդեն կնքվել ենք, կամ պատրաստվում ենք նշանակման կենսաբանական անվտանգության վերաբերյալ համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են փոխադարձ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը մեր յուրաքանչյուր երկրում։

 

Բացի այդ, գրված է, որ յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,-ասել է Լավրովը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաների թեման  մտահոգությունների ու վտանգավորության տեսակետից արհեստական և որևէ հիմք չունեցող է․ «Դա հորինված թեմա է, որը Ռուսաստանի Դաշնությունը՝ հանձինս իր ռեժիմի ու  տարբեր  երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում ունեցած վստահորդների, օգտագործվում է որպես լծակ հետխորհրդային տարածաշրջանների պետությունների նկատմամբ ճնշումներ բանեցնելու նպատակով։ Կախված աշխարհաքաղաքական իրավիճակից այդ թեման պարբերաբար թեժացնում են։ Եթե հիշում եք՝ տարիներ առաջ էլ լուրջ հարցեր բարձրացրեցին կամ ավելի շուտ թեման թեժացրեցին․ այն ժամանակ դա կախված էր հեղափոխությունից առաջ քաղհասարակության նկատմամբ ճնշումներ բանեցնելու, արևմտյան ժողովրդավարական պետությունների հետ համագործակցության ազդեցությունը թուլացնելու հետ։ Այնուհետև հեղափոխությունից որոշ ժամանակ անց դրա մասին սկսեցին հիշատակել։ Հիմա էլ հերթական անգամ հիշեցին այն ժամանակ, երբ պուտինյան ռեժիմն ակնհայտ իզգոյ պետության կարգավիճակում է գտնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ մեր զրուցակցի՝ չունենալով այլ փաստարկ, որպեսզի հետխորհրդային հատկապես ՀԱՊԿ-ի պետություններն իր կողմը քաշի կամ որպես  համախոհ հանդես գան  այս խայտառակ ագրեսիվ պատերազմի հետ կապված, փորձում են այս կենսալաբորատորիաների թեմայի միջոցով ճնշումներ բանեցնել․ «Եվ այդ առումով մենք կարծես թե լուծումներ տվել ենք՝ առ այն, որ կարող են տեսչական այցեր տեղի ունենալ՝ համոզվելու համար, որ այնտեղ ոչ կենսաբանական զենք, ոչ էլ այլ կենսաբանական վտանգավոր հետազոտություններ չեն իրականացվում։ Եվ ավելին՝ եթե նույնիսկ իրականացվում են, դա իրենց չի առնչվում։ Եթե կենսալաբորատորիան գործում է Հայաստանում, պետք է մտահոգի Հայաստանի հանրությանն ու իշխանություններին։ Բայց կարծես թե Ռուսաստանը մեր մասին ավելի շատ է «մտահոգվում»։ Ուզում եմ նշել նաև, որ այդ կենսալաբորատորիաները Հայաստանում են մինչև թավշյա հեղափոխությունը՝ այն ժամանակ, երբ իրենց համախոհ  իշխանություններն էին։Ի սկզբանե որևէ մտահոգություն չկար, իրենք շատ լավ գիտեին, որ այդ լաբորատորիաները վերանորոգվում էին, տեխնիկապես ուժեղացվում․․ կարծես թե այն ժամանակ որևէ առարկություն  չկար։ Այս ամենը վկայում է, որ դա պարզապես հորինված թեմա է՝ ճնշում բանեցնելու նպատակով»,-ընդգծեց նա։

 

Սաքունցն ընդգծում է, որ ռուսական լրատվամիջոցներով թեման շրջանառվում է ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ․ «Այն աստիճանի ապատեղեկատվություն, որ այդ կենսալաբորատորիաներից իբրև թե  վարակիչ հիվանդություններ են տարածվում։ Դրա համար այդ հիշատակումն ակնհայտ ճնշման փորձ եմ համարում՝ կոնկրետ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների վրա, որպեսզի նրանք տեղավորվեն արդեն իզգոյացված ռեժիմի դաշտում,որպեսզի ինքը ցույց տա, որ այնուամենայնիվ միայն Էրիթրեայի հույսին չէ։Կրեմլը բոլոր քաղաքակրթական նորմերն այնպես է ոտնատակ տվել, որ նույնիսկ թղթի վրա դաշնակից համարվող պետությունները չեն կարող իրենց թույլ տալ լինել իր համախոհը՝ քաղաքակրթությանն ու ժողովրդավարության դեմ ուղղված իր այդ բարբարոս մարտահրավերի հարցում։ Հիմա փորձում է այլ գործիք կիրառել, որպեսզի այդ երկրներին տեղափոխի իզգոյացման դաշտ»։

 

Մեր զրուցակիցը սա լուրջ մարտահրավեր է համարում և նշում է, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չպետք է տեղի տան․ «Ըստ իրենց պահանջի, որևէ այլ երկրի ներկայացուցիչ իրավունք չունի այդ լաբորատորիաներն այցելի։ Շատ տարօրինակ է։ Մեկ այլ երկիր աջակցել է, որպեսզի դու ունենաս տեխնիկապես զինված հակահամաճարակային կենսալաբորատորիա, որի հետազոտությունները  շատ մեծ նշանակություն ունեն բնակչության առողջության պահպանման հարցում, մեկ այլ երկիր արգելք է դնում։ Հիմա ով կառուցի, ով գա հսկի։ Սա պարզապես լկտիության ու ցինիզմի  վերջին աստիճանն է, որը հանդիսանում է  այդ ռեժիմի բնորոշիչներից մեկը։ Իրեն քիչ թե շատ հարգող պետություն կամ իշխանություն չի կարող տուրք տալ նման լկտի ու ցինիկ պահվածքին»։

 

Իրավապաշտպանը նշում  է, եթե կասկած ունեն, որ այդ լաբորատորիաներում ինչ-որ արգելված բան կամ կարող են այցելել կամ տեսնել․ «Բայց ոչ թե սահմանափակել, որ այլ պետությունների ներկայացուցիչներ չկարողանան մտնել կամ հսկողական ռեժիմ մտցնի։ Այդ դեպքում՝ դպրոցներն ու մանկապարտեզներն էլ վերցրեք հսկողության ներքո։ Իբրև թե զգայուն թեմա են ընտրել, բայց ինչու՞ պետք է այդ հարցն իրենց մտահոգի, ես դա չեմ հասկանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am

views: 58

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color