Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2021» ծրագիրը․ հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 21

September 2, 2021

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2021» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդ իրավաբանների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ իրավապաշտպան կազմակերպությունների ձեռք բերած փորձի հիման վրա, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:

 

Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ ՀՀ ողջ տարածքից:
 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ  achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2021 թ. սեպտեմբերի 21-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան մինչև 15 երիտասարդ իրավաբաններ:

 

Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:

 

Ծրագիրը կանցկացվի հեռավար։

 

Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:

 

Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները գործնականում․ իրավախորհրդատվություն
կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչներին, կկազմեն մարդու իրավունքների խախտումների վերականգնմանն ուղղված իրավաբանական նշանակության փաստաթղթեր։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին  achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374) 093-81-92-75 հեռախոսահամարով:

 

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից յուրաքանչյուր տարի։

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում:

Դիտումներ՝ 816

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????