Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց

October 27, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը եւ զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկում է որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման եւ քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զորակոչի գործընթացը մշտադիտարկում է 2008 թվականից։

 

ՀՔԱՎ-ը իրականացնում է նաև զորակոչիկների իրավունքների եւ պարտականություների շարունակական իրազեկում, օրենսդրական վերլուծություններ եւ ներկայացնում առաջարկներ։

 

Ներկայացնում ենք 2019 թ․-ի ձմեռային, 2020 թ․-ի ամառային, 2020 թ․-ի ձմեռային և 2021 թ․-ի ամառային  զորակոչերի (2019 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2021 թ հուլիսի 31-ը ներառյալ) ժամանակահատվածում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցին կից հավելվածում ներկայացված են նաեւ տեղեկություներ՝ 1998 թ․-ից մինչեւ 2021 թ. օգոստոսի 6-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած եւ ազատված քաղաքացիների վերաբերյալ:  

 

Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ տարբեր մարզերից դիմած 156 քաղաքացիներից` զորակոչիկներից եւ նրանց հարազատներից, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ այլ հաստատություններից կազմակերպության հարցումների միջոցով:

 

Զեկույցը ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 472

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????