Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ավելի քան 10 տարի շարունակ արձանագրվող խնդիրները Ձերբակալվածներին պահելու վայրերում շարունակում են մնալ չլուծված

March 9, 2022

Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ոստիկանության համակարգում 2008-ից գործող ձերբակալվածներին պահելու վայրերի (ՁՊՎ) ներքին կանոնակարգը նոր խմբագրությամբ դրվել է հանրային քննարկման։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս ահազանգել է ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պարբերական խախտումների մասին։ Պարբերական խախտումներն արձանագրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ։

 

Թեև Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս ընդունումը պայմանավորված է ՁՊՎ-ների գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են դեռևս 2006 թվականին, շարունակում են մնալ չլուծված։

 

ՀՔԱՎ-ը, հաշվի առնելով միջազգային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, մշակել է 21 առաջարկություն՝ հետևյալ ոլորտների վերաբերյալ․ 

 

  1. ՁՊՎ ընդունվող և պահվող անձանց բժշկական զննությունը, 

  2. խուզարկության ընթացակարգը, 

  3. ձերբակալված և կալանավորված անձանց ՁՊՎ ընդունելու հիմքերն ու կարգը,

  4. պահվող անձանց նյութակենցաղային ապահովումը, 

  5. պահվող անձանցից առաջարկներ, դիմումներ և բողոքներ ընդունելը, 

  6. ՁՊՎ-ում կանանց և անչափահասներին պահելու պայմանների առանձնահատկությունները,

  7.  պահվող անձանց բացօթյա զբոսանքը,

  8.  փաստաբանի կամ պաշտպանի և մերձավոր ազգականի հետ տեսակցելը,

  9. ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու հիմքերն ու կարգը։ 

 

Առաջարկությունների փաթեթն ամբողջությամբ հասանելի է այստեղ

Դիտումներ՝ 254

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????