Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված 2 անձի հարցով։
Դիմումները ներկայացվել են ադրրբեջանական կայքերում հրապարակված տեսանյութերի հիման վրա, որոնցում ակնհայտ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկվում ՀՀ զինծառայողները: Ներկայացված 2 գործերով էլ զինծառայողներին հարազատները նույնականացրել են տարածված տեսանյութերի միջոցով։
Դիմումներից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն հարցեր է ուղղել Ադրբեջանին և ժամանակ տրամադրել դրանց պատասխանելու համար։
Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ՀՔԱՎ-ը շարունակում է հավաքագրել անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ ՀՀ պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատանքներ տանելու և անհայտ կորածների, գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով։
Այս օրերին արդեն տասնյակ հայտեր ենք ստացել անհայտ կորածների և գերեվարված անձանց վերաբերյալ։ Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հետեւյալ կոնտակտներով․
Արթուր Սաքունց
asakunts@hcav.am
Անի Չատինյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093819275
achatinyan@hcav.am
Սամսոն Գալստյան (ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն)
041102324
sgalstyan@hcav.am
Արմինե Սադիկյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093339441
asadikyan@hcav.am
Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093111615
nmovsesyan@hcav.am