Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ վարչապետը կատարեց ՀՀ վարչական դատարանի որոշումը

December 6, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Հաջողության պատմություններ | Նորություններ | Ռազմավարական գործեր

 2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ, հիմքում՝ Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/2 վճիռը, Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ 

 

Հիշեցնենք, որ 2021 թ.-ի  հուլիսին  Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:

 

 Ն․Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել էր Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները:

 

ՀՀ վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

 

Ներկայացվող գործի նշանակությունը ոչ միայն սոսկ Ն․Ասատրյանի աշխատանքային խախտված իրավունքի վերականգնումն է, այլև  փաստը, որ ՀՀ վարչապետը կատարեց  Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։ Սա իրապես եզակի դեպք է ՀՀ անկախության ողջ պատմության մեջ, երբ կառավարության ղեկավարը կատարում է դատարանի որոշումը։  

 

Նանե Ասատրյանի իրավունքների պաշտպանության համար ՀՔԱՎ-ի կողմից  նախաձեռնած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև՝

 

 

 

Դիտումներ՝ 404

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????