Գործունեություն | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստում քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։
ՀՔԱՎ գրասենյակից նիստին մասնակցել է Կազմակերպության Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը։ Վերջինս ներկայացրել է Կազմակերպության դիտարկումները հավասար հնարավորությունների ապահովման ոլորտի վերաբերյալ՝ մտահոգություններ հայտնել մասնավորապես այն մասին, թե 2025-ի բյուջեի բաշխումը որքանով է բխում ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից, որքանով են հաստատությունների վերանորոգման և համայնքահենք ծառայություններին ուղղվող ծախսերը բալանսավորված ու ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի փիլիսոփայությանը համապատասխան։
Նիստի մասին պաշտոնական հաղորդագրությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում։