September 13, 2018
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
Հաստիքի անվանումը
Իրավաբան
Հիմնական պարտականությունները
- Ք. Երևանում իրավական խորհրդատվության համար կազմակերպությանը դիմած քաղաքացիների ընդունում և իրավական խորհրդատվության տրամադրում:
- Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:
- Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրենց խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ դիմումների, հայցադիմումների, հաղորդումների (իրավական փաստաթղթերի) կազմում:
- Կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, գրությունների, հաղորդումների, նամակների, դիմումների, հայցադիմումների նախագծում/մշակում:
- Իրավաբանական բազայի լրացում:
- Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:
- Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում, մասնավորապես քրեական և վարչական գործերով:
- Միջազգային զեկույցների համար Իրավաբանական բաժնի գործերի շրջանականերում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):
- Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:
- Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (ցանկալի է)
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն պաշտպանել Կազմակերոպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Աշխատավայր՝ ք. Երևան, Վարդանանց 15, բն. 10, աշխատաժամեր 9:30-18:30:
Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ Իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 15-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիտումներ՝ 1520