Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը ՀՔԱՎ-ի ահազանգից հետո ապահովվել է սննդով, սահմանվել է բժշկական հսկողություն

Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն։

 

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից։

 

Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։

 

ՀՔԱՎ-ը ահազանգն ստանալուց անմիջապես հետո գրությամբ դիմել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին։

 

Այսօր արդեն Տ․ Ավինյանի գրասենյակից հեռախոսազանգով տեղեկացրին, որ խնդրին լուծում են տվել։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր