Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտյոմ Ղարաջյանի հանդեպ ՌԴ-ը թույլ է տվել դաժան և անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով նա մահացել է. փաստաբանը բողոք է ներկայացրել

May 11, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ

2019 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ-ի քրեակատարողական հիմնարկներից մեկում մահացել էր հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը: Նրա դին հատնաբերվել էր քրեակատարողական հիմնարկի բժշկական մասում

 

Մահվան փաստով նախապատրաստել էին նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել: 2020 թ. հունվարի 9-ին քննիչը  կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 

 

Հարկ է նշել, որ Արտյոմ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:

 

2019 թ. դեկտեմբերի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Արտյոմ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն:

 

Արտյոմ  Ղարաջյանի հայրը՝ Սոկրատ Ղարաջյանը, դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության նպատակով: ՀՔԱՎ-ը, փաստաբան Կարեն Թումանյանի ներգրավմամբ, ստանձնել է մահացած դատապարտյալի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը: Կ. Թումանյանը գրավոր բողոք է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: 

 

Կ. Թումանյանը ՌԴ գլխավոր դատախազին ուղղված բողոքով վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ  բուժօգնություն չցուցաբերելու ու մինչև մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը:

Դիտումներ՝ 1472

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????