COVID-19 | Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք
Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն։
Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։
ՀՔԱՎ-ը ահազանգն ստանալուց անմիջապես հետո գրությամբ դիմել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին։
Այսօր արդեն Տ․ Ավինյանի գրասենյակից հեռախոսազանգով տեղեկացրին, որ խնդրին լուծում են տվել։