Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով դասընթաց՝ Գյումրիում

October 8, 2018

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

2016 թ. հոկտեմբերի 6-ին Գյումրիում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով հերթական դասընթացն էր: Գյումրիում դասընթացի կազմակերպմանն աջակցել է «Հարթակների փոխակերպման հիմնադրամը»:

 

Ինչպես Լոռու և Արագածոտնի մարզերում կայացած դասընթացների ընթացքում, այնպես էլ Գյումրիում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու Կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերի, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն։ Խոսեցին օրենսդրական փոփոխությունների մասին, պատասխանեցին ներկաների հարցերին:

 

 

Դասընթացների շարքը կշարունակվի 2018թ. հոկտեմբերի 13-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հոկտեմբերի 20-ին՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում եւ հոկտեմբերի 27-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

 

Դասընթացների մասնակիցներին ներկայացվեց նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում:

 

Շիրակ TV-ի անդրադարձը՝ դասընթացին

 

 

Այլ լուսանկարներ հասանելի են այստեղ

Դիտումներ՝ 1951

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????